Երգիչ-երգչուհիներ կան, որ ամեն ինչով զբաղվում են ՝ բացի իրենց գործով… Իսկ իրենց գործը , հաստատ, եթե, իհարկե իրենք հարգում են այդ գործն ու հենց իրենք ՝ իրենց են հարգում, հարսանիքներում ու ծնունդներում, կամ օլիգարխների համար՝ հյուրանոցների սրահներում կամ ավելի private վիճակներում կլկլացնել ու կենացների արանքում բերանները բացել-փակելը չի։
Իվետա Մուկուչյանն օրինակ, որ ժամանակին Ռիտա Սարգսյանին հետ էր նկարվում, իսկ հետո, ինչպես լրագրողներից մեկն էր դիպուկ նկատել, Աննա Հակոբյանի նկարը դրեց սրտի մոտ, վերջերս ոգևորվել էր, որ երգել է ՔՊ-ի հավաքին… Էդ հավաքին նա իրեն բնորոշ ոճով , ոնց որ, չէր ներկայացել, ոչ էլ առնա**ամի տեսքով կոշիկներով, բայց առիթը բաց չէր թողել թմբկահարել իր կարծիքով «ձեռքբերումը», որի վերաբերյալ համացանցում քննադատությունների պակաս կարծես չկար…Եվ ընդհանրապես, կուսակցական հավաքներին երգող Իվետա Մուկուչյանը կարծես ժողովրդից ու իրականությունից կտրված լինի, թե չէ մեկ-մեկ կկարդա, թե ի՞նչ են խոսում իր մասին ասուլիսներում։
Մեկ այլ իբր «ժողովրդական» է Ռազմիկ Ամյանը, որի կարծիքով երևի այդ բառի իմաստը Սերժ Սարգսյանի միտինգներին մասնակցելն ու նրա կողքին արձանի նման կանգնելն է։ Դե Սերժ Սարգսյանի մասին երգ գրելուց, ՀՀԿ-ի քեֆերին մասնակցելուց հետո, պետք է եղել՝ ասել են ու միտինգի էլ է մասնակցել, ոչինչ, որ Արցախի համար ճակատագրական օրերին արցախցի Ռազմիկը ԱՄՆ-ում էր ու սկզբնական շրջանում ձայն էլ չէր հանում, կարծես…Երևի ինչ-որ մեկից հրահանգի՞ էր սպասում։
Էս երկու «աստղի» օրինակը շատ վառ է ներկայացնում մեր որոշ երգիչ-երգչուհիների կերպարը․ իրենք ուրախանում են երևի, որ իրենց երգերի տակ տժժում են ՀՀԿ-ականներն ու ՔՊ-ականները, բայց մոռանում են, որ իրենց իրական, նույնիսկ կարելի է ասել՝ միակ գնահատողը հանդիսատեսն է, իսկ հանդիսատեսն իրենց գնահատում է մրցականաբաշխությունների միջոցով, որից իրենք խուսափում են…
Ու արդյունքում երգիչ-երգչուհին, փաստորեն, չի հարգու՞մ իր հանդիսատեսին…
Source: USAArmenia
Արցախի հայաթափման օրը տոնակատարության օր դարձնել չի կարելի. Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ի մասին Mon, 21 Sep…
Չեչնիայում ո՞վ է հաղթում ընտրություններում Mon, 21 Sep 2026 11:30:21 +0400 Չեչնիայի Հանրապետության գործող ղեկավար…
ՔՊ-ական պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Անդրանիկ Քոչարյանը Եռաբլուրում են Mon, 21 Sep 2026 11:26:56 +0400…
Ինչ թելադրել են, արել ենք Mon, 21 Sep 2026 11:26:12 +0400 Հայաստանը դեռևս գտնվում է…
Լարված իրավիճակ՝ Եռաբլուրում. «Ձենդ մի' բարձրացրա, արա'» Mon, 21 Sep 2026 11:22:58 +0400 Latest news…
Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի Mon, 21 Sep 2026 11:21:09 +0400 Latest…