Ամեն ինչ սկսվում է մեկ ապտակից, մեկ բղավոցից

Ամեն ինչ սկսվում է մեկ ապտակից, մեկ բղավոցից

Thu, 26 Mar 2026 21:15:09 +0400


«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Աննա Մանուկյանն է։

– Անգամ վիճակագրական տվյալներն են փաստում, որ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը շեշտակի աճել են։ Այս ամենին զուգահեռ ակնհայտ է, որ առհասարակ ագրեսիան մեզանում շատացել է, և ոչ միայն ընտանեկան բռնության դեպքերն են աճել, այլև՝ սպանություններ, խուլիգանություններ և այլն։ Օրեր առաջ էլ հասարակությունը հերթական սահմռկեցուցիչ դեպքի մասին լսեց, որ մեկ տարեկան երեխան ամիսներ շարունակ դաժան ծեծի է ենթարկվել խորթ մոր կողմից և ի վերջո` մահացավ հիվանդանոցում․․․․ սրանից ամիսներ առաջ էլ՝ հայրն էր երեխային խեղդամահ արել եւ ցմահ ազատազարկման դատապարտվեց։ Ինչո՞ւ են երեխա սիրող հայ ժողովրդի մեջ այսքան շատացել նման դեպքերի քանակը։

– Հուզական ինտելեկտից սկսած, մինչև քաղաքական անզուսպ գործողություններ ու արտահայտություններ, հեռուստատեսությամբ ու համացանցով գեներացվող անսահմանափակ ագրեսիայի տարածում և այլն, սրանք ևս հանգեցնում են նրան, որ մարդկանց հոգում շատանում է բացասականը։ Երեխաների հանդեպ արտահայտված ագրեսիան իրականում չունի որևէ արդարացում։ Որքան էլ որ նման դեպքերում փորձում են ագրեսորին էլ արդարացնել, պնդելով, որ դե հավանաբար նա էլ է ենթարկվել բռնության և այլն, դա չի կարող արդարացում լինել։ Երեխան չափազանց անմեղ էակ է, նա չի կարող ընտրել այն մարդուն, ում կողքին ցանկանում է ապրել։ Հայաստանում երեխաները պաշտպանված չեն ծնողների կողմից, դրա համար գոյություն ունեն երեխաների պաշտպանությամբ զբաղվող հաստատություններ, իրավապաշտպաններ, ովքեր պարտավոր են զբաղվել այս խնդիրներով, հարցերով։ Երբեմն երեխային պետք է պաշտպանել հարազատ ծնողներից։

– Բայց ինչո՞վ է դա պայմանավորված, որ ծնողը երբեմն երեխային կարող է հասցնել մահվան։

– Մահվան են հասցնում, որովհետև նախքան այդ որևէ զսպող մեխանիզմ գործի չի դրվել, չկա վերահսկողություն։ Ծնողը մեկ-երկու դաժան ծեծի է ենթարկում երեխային, սակայն տեսնելով, որ դրա համար որևիցե պատասխանատվության չի ենթարկվում, շարունակում է այնքան, որ ընդհուպ կարող է երեխային զրկել կյանքից։ Երեխաներին չի կարելի ծեծի ենթարկել, չի կարելի խփել։ Ամեն ինչ սկսվում է մեկ ապտակից, մեկ բղավոցից։ Հենց այդտեղից է սկսվում ագրեսիան և վերածվում է սպանության։ Իրավիճակը Հայաստանում այս առումով անվերահսկելի է։ Ամենաթողությունը չարիքներ է ծնում։ Մարդիկ մտածում են, որ իրենց ամեն բան ներվելու է, իսկ դա հանգեցնում է անդառնալի հետևանքների։

– Ծնողը երեխային դաժան ծեծի է ենթարկում, խոշտանգում է, անգամ հասցնում մահվան։ Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն։ Ասում են, որ նախ կրթական հաստատությունները՝ դպրոց, մանկապարտեզ պետք է համագործակցեն երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների հետ, ոստիկանության հետ, երբեմն հարևաններին են մեղադրում, որ ինչո՞ւ են լռում․․․․ ի վերջո՝ ո՞վ պետք է լինի այս ամենի կանխողը։

– Երեխայի ծեծի, խոշտանգման ամենամեծ մեղավորը նախ բռնարարն է՝ մեծը։ Երեխան ունակ չէ բացատրվել այնպես, ինչպես դա կարող է անել մեծահասակը։ Բայց եթե գործ ունենք մի իրավիճակի հետ, որ պետք է երեխային փրկել ծնողից, ապա դրա համար կան տեղական ինքնակառավարման մարմիններ, ովքեր պարտավոր են զբաղվել նման հարցերով։ Երբեմն լսում ենք, որ նման դաժան դեպքեր լինում են փոքրիկ գյուղերում։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ փոքր միջավայրում անգամ համապատասխան մարմինները չեն կարողանում իրավիճակը վերահսկել, երբեմն խոսքը ընդամենը մի քանի ընտանիքի մասին է լինում, սակայն համապատասխան մարմինները չեն գործում։ Երբեմն հարևանի տանը կատարվող բռնության դեպքերից բոլորն են տեղյակ լինում, սակայն չեն հասկանում, թե ինչպես օգնել, որքանով են իրավասու խառնվել այդ խնդրին և այլն։ Մարդկանց պետք է այդ նուրբ անցումը ճիշտ պրոպագանդել և բացատրել, թե նման իրավիճակներում ինչ անել։ Ինչպես տեսնում ենք՝ համապատասխան մարմինները անտեղյակ են, ուստի յուրաքանչյուր քաղաքացի պետք է լինի ուշադիր և անտարբերության չմատնի անգամ մեկ երեխայի ճակատագիր։ Ասեմ, որ կան նաև ծնողավարության դասընթացներ, շատ հաճախ ծնողներն ունենում են հասկացվածության կարիք, այնպես որ ծնողները պետք է աշխատեն իրենց վրա և երեխային բռնության ենթարկելու փոխարեն ուղղակի ճիշտ դաստիարակչական աշխատանքներ տանեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները

Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները Sat, 15 Aug 2026 23:43:02 +0400 Շախմատի Եվրոպայի մինչև…

20 րոպե ago

Բնակարանային գողություններ կատարած հանցախումբ է բացահայտվել, 14 անձ կալանավորվել է

Բնակարանային գողություններ կատարած հանցախումբ է բացահայտվել, 14 անձ կալանավորվել է Sat, 15 Aug 2026 23:15:02…

48 րոպե ago

Այս տարին կարող է դառնալ ամենաշոգը պատմության մեջ

Այս տարին կարող է դառնալ ամենաշոգը պատմության մեջ Sat, 15 Aug 2026 23:00:50 +0400 Ընթացիկ…

1 ժամ ago

Հրաձգությունը հինգ մարդու կյանք է խլել Միչիգանում

Հրաձգությունը հինգ մարդու կյանք է խլել Միչիգանում Sat, 15 Aug 2026 22:30:48 +0400 Հրաձգությունը ամերիկյան…

2 ժամ ago

«Չտես գյոռմամիշն» ու «հորթը» «սրիկայաբար» բառից պակաս վիրավորական չեն

«Չտես գյոռմամիշն» ու «հորթը» «սրիկայաբար» բառից պակաս վիրավորական չեն Sat, 15 Aug 2026 22:15:07 +0400…

2 ժամ ago

Մոտ 13 հազար տարեկան արձան են գտել

Մոտ 13 հազար տարեկան արձան են գտել Sat, 15 Aug 2026 22:00:36 +0400 Ռուսաստանում, Օմսկի…

2 ժամ ago