Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը

Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը

Thu, 26 Mar 2026 21:45:00 +0400


«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանվում են ապրիլ ամսվա տոնական, հիշատակի և ոչ աշխատանքային օրերը։ Ապրիլ ամիսն ունի 30 օր, որից 22-ը աշխատանքային է, 8-ը՝ ոչ աշխատանքային, 2-ը՝ նախատոնական։

Մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, այն աշխատանքային է, օրը՝ երեքշաբթի։ Հայ կինոյի օր նշվում է ապրիլի 16-ին, օրը՝ հինգշաբթի, աշխատանքային է:

Ապրիլին մեկ ոչ աշխատանքային օր կա, ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ապրիլի 24-ը այս տարի ուրբաթ օր է։

Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի այդ օրը ապրիլի 25-ն է: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը

Նշենք նաև, որ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը, Զատիկը, այս տարի կնշվի ապրիլի 5-ին, հաջորդ օրը մեռելոց է:

Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Նշենք, որ ապրիլի 30-ը նախատոնական է համարվում, քանի որ մայլիսի 1-ը ոչ աշխատանքային է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այսօր՝ ժամը 19:00-ին, Ծառուկյանը հանրահավաք է հրավիրում

Այսօր՝ ժամը 19:00-ին, Ծառուկյանը հանրահավաք է հրավիրում Thu, 04 Jun 2026 11:59:56 +0400 Հունիսի 4-ին,…

9 րոպե ago

Երևանը կարող է այդ ընտրությունը կատարել, բայց ոչ՝ մեր հաշվին․ ՌԴ փոխվարչապետ

Երևանը կարող է այդ ընտրությունը կատարել, բայց ոչ՝ մեր հաշվին․ ՌԴ փոխվարչապետ Thu, 04 Jun…

15 րոպե ago

Վստահություն՝ ծանրակշիռ հիմնավորումներով

Վստահություն՝ ծանրակշիռ հիմնավորումներով Thu, 04 Jun 2026 11:49:13 +0400 «Ռենշին» ընկերության՝ 10 մլրդ դրամ ընդհանուր…

19 րոպե ago

«Հրապարակ». Լարվածությունը կնվազի, եթե հայկական կողմը հրաժարվի երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու մտքից

«Հրապարակ». Լարվածությունը կնվազի, եթե հայկական կողմը հրաժարվի երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու մտքից Thu, 04…

23 րոպե ago

Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և ՀՅԴ անդամների բնակարանները

Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և ՀՅԴ անդամների բնակարանները Thu, 04 Jun 2026…

32 րոպե ago

Ի՞նչ է այս անգամ Ադրբեջանի տարածքով ուղարկվելու Հայաստան

Ի՞նչ է այս անգամ Ադրբեջանի տարածքով ուղարկվելու Հայաստան Thu, 04 Jun 2026 11:35:48 +0400 Ռուսաստանից…

33 րոպե ago