United Airlines-ը կրճատել է թռիչքները
Thu, 26 Mar 2026 22:45:38 +0400
Ամերիկյան խոշորագույն ավիափոխադրողներից մեկը՝ United Airlines ավիաընկերությունը, որոշել է այս տարվա համար 5 տոկոսով կրճատել իր չվերթները։ Պատճառը՝ վատելիքային թանկացումներն են։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Սքոթ Քիրբին։
Ըստ նրա, վերջին մի քանի շաբաթներին ավիացիոն վառելիքը զգալիորեն թանկացել է եւ տարեկան կտրվածքով՝ վառելիքի ձեռքբերման ծախսերը պետք է ավելացվեն 11 միլիարդ դոլարով՝ նույն գրաֆիկով եւ խտությամբ թռիչքները պահպանելու համար։ Դրա համար էլ որոշում է կայացվել թռիչքների հետ կապված որոշակի կորեկցիաներ կատարել։ Ելակետ է ընդունվում այն, որ մինչեւ 27 թվականի վերջը վառելիքի մեկ բարելի գինը կկազմի 100 դոլար։
Հիշեցնենք, որ United Airlines-ը աշխարհի խոշորագույն ավիափոխադրողներից է։ Տարեկան կտրվածքով այս ընկերության շահույթը կազմում է 5 միլիարդ դոլար։ Կենտրոնակայանը գտնվում է Չիկագոյում։ Թռիչքներ է իրականացնում 108 միջազգային եւ 78 ներքին ուղղություններով։