«Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո

«Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո

Thu, 26 Mar 2026 23:52:41 +0400


Երգչուհի Սիրուշոն և նրա ամուսինը՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն հանդես են եկել համատեղ ուղիղ եթերով Instagram-ում, որտեղ պատասխանել են հետևորդների հարցերին:

Նրանք պատմել են, որ ծանոթացել են Ջրաշխարհում՝ 2001 թվականին, ընկերացել և ամուսնացել։ Այնուհետև նրանք անդրադարձել են իրենց ամենից շատ տրվող հարցին, թե ինչու են երեխաները ծնվել արտասահմանում։ «Շատերին հետաքրքիր էր երեխաների թեման։ Տպավորություն է, որ երեքն էլ ծնվել են Ամերիկայում, բայց Միքայելը ծնվել է Ֆրանսիայում։ Ամեն դեպքում, երեքն էլ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»,- նշել է Սիրուշոն՝ հավելելով, որ պատճառը երևի այն է եղել, որ ինչպես իր շատ կոլեգաներ այդ շրջանում, փորձել է ուշադրության կենտրոնում չլինել։

Սիրուշոն նշել է, որ հաճախ փորձում են իրենց քննադատել այն փաստով, որ երեխաները Հայաստանում չեն ծնվել․ «Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գոռ Հակոբյանը խոսել է որդու բուժման մասին

Գոռ Հակոբյանը խոսել է որդու բուժման մասին Fri, 27 Mar 2026 00:47:15 +0400 Latest news…

1 ժամ ago

Չգիտես` ինչ բացատրություն գտնես էս խելագարությանը

Չգիտես` ինչ բացատրություն գտնես էս խելագարությանը Fri, 27 Mar 2026 00:43:20 +0400 Շատ դժվար է…

1 ժամ ago

Փաշինյանն արդեն չի էլ փորձում ձևափոխել, այլ նույնությամբ կրկնում է Ալիևի մտքերը

Փաշինյանն արդեն չի էլ փորձում ձևափոխել, այլ նույնությամբ կրկնում է Ալիևի մտքերը Thu, 26 Mar…

2 ժամ ago

Թուրք դարպասապահով հետաքրքրված են անգլիական 3 ակումբ

Թուրք դարպասապահով հետաքրքրված են անգլիական 3 ակումբ Thu, 26 Mar 2026 23:30:32 +0400 Թուրքական ազգային…

2 ժամ ago

Կրիշտիանուն վերադառնում է «Ռեալ»

Կրիշտիանուն վերադառնում է «Ռեալ» Thu, 26 Mar 2026 23:15:11 +0400 Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հարձակվող…

3 ժամ ago

Honda-ն վերանայում է իր քաղաքականությունը

Honda-ն վերանայում է իր քաղաքականությունը Thu, 26 Mar 2026 23:00:50 +0400 Ճապոնական Sony Group եւ…

3 ժամ ago