Քողն ընկնում է

Քողն ընկնում է

Fri, 27 Mar 2026 09:00:00 +0400


Հավանաբար, նախընտրական փուլը ոչ միայն նյարդայնացնում ու ջղաձգում է առաջացնում, այլեւ յուրօրինակ անկեղծության պահ է, եւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը մեկը մյուսի ետեւից խոստովանություններ է անում, փակագծեր բացում` սարսափի նոր պահեր ներկայացնելով իր ունկնդիրներին: Նա մե՛կ հայտարարում է, թե 20 թվի ողբերգությունը գիտակցված պատերազմ է եղել` իր պատկերացրած «անկախությունն ու պետությունը» ձեռք բերելու համար: Մե՛կ հայտարարում է, որ Արցախի ժողովուրդը փախել է` «ճողոպրել» է 2023 թվին, եւ կռվելու մասին պնդումները, «մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը»: Հետո հայտարարում է, որ Ղարաբաղի ժողովրդին պահել են պատանդի կարգավիճակում, եւ նրանք հիմա վերջապես հայրենիքում հանգրվան են գտել ու պետք է խաղաղվեն, տնավորվեն, հրաժարվեն «պանդուխտի»` Արցախ վերադառնալու մտքից: Ապա ասում է, որ ինքը պաշտոնապես հրաժարվում է «պատմական արդարության վերականգնման» ճանապարհից, որովհետեւ եթե մենք հիմա ասենք` Արցախում էթնիկ զտում է եղել, ադրբեջանցիներն էլ են նույն խոսույթը կիրառելու (թե ում են հայերն էթնիկ զտման ենթարկել` պարզ չէ): Եթե ասենք` ցեղասպանություն է եղել, հայելային սկզբունքով նրանք էլ են խոսելու իրենց ցեղասպանված լինելու մասին, եթե ասենք` վերադարձ, իրենք էլ են ասելու` վերադարձ: Եվ այս մտածողությամբ մարդը ՀՀ վարչապետն է ու հավակնում է շարունակել աշխատել:

Մի պահ պատկերացրեք, որ հրեաները հրաժարվեին Հոլոքոստի հիշատակից՝ վախենալով, որ գերմանացիներն իրենց կասեն` դուք էլ եք մեր նկատմամբ ցեղասպանություն իրականացրել: Այս մարդն անգամ չի տարբերում Արեւմտյան Հայաստանի խնդիրն Արցախի խնդրից: Վերջապես` պատմական արդարություն վերականգնելու խնդիր հայ ազգը չունի, ընդամենը իր պատմությունից չի ուզում հրաժարվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայաստանը տարածաշրջանի ամենահարուստ երկրներից է լինելու․ Նարեկ Կարապետյան

Հայաստանը տարածաշրջանի ամենահարուստ երկրներից է լինելու․ Նարեկ Կարապետյան Fri, 27 Mar 2026 10:59:10 +0400 Latest…

6 րոպե ago

Ինձանից նման բան հավատո՞ւմ եք. Սասուն Միքայելյան

Ինձանից նման բան հավատո՞ւմ եք. Սասուն Միքայելյան Fri, 27 Mar 2026 10:56:54 +0400 Latest news…

8 րոպե ago

Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին

Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Fri, 27 Mar 2026 10:52:09 +0400…

13 րոպե ago

«Հրապարակ». Որեւէ կասկած կա՞, որ գործ ունենք մեծագույն խաբեբայի, ստախոսի հետ

«Հրապարակ». Որեւէ կասկած կա՞, որ գործ ունենք մեծագույն խաբեբայի, ստախոսի հետ Fri, 27 Mar 2026…

19 րոպե ago

Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն

Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Fri, 27 Mar 2026 10:29:53 +0400 Նիկոլը հստակ ընտրել…

35 րոպե ago

Հայհոյելը արքայությունից է գալիս. Սասուն Միքայելյանը` Ալեն Սիմոնյանի հայհոյելու մասին

Հայհոյելը արքայությունից է գալիս. Սասուն Միքայելյանը` Ալեն Սիմոնյանի հայհոյելու մասին Fri, 27 Mar 2026 10:24:17…

40 րոպե ago