Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն

Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն

Fri, 27 Mar 2026 10:29:53 +0400


Նիկոլը հստակ ընտրել է իր քարոզարշավի տրամաբանությունը. Ամեն օր՝ նոր այլանդակություն։ Սա լավի կամ վատի հարց չէ։ Սա գիտակցված որոշում է, փաստ։

Ընդդիմադիր համակարգերը պետք է լինեն ճկուն և համարժեք այդ որոշմանը։ Հակառակ դեպքում առաջիկա կարևոր ամիսները վերածվելու են «զռռարշավի»։

Մոնոտոն ներկայացնել սեփական ծրագրային դրույթները՝ բավարար չէ։ Դրանք խլացվելու են իշխանական այլանդակության մեջ, որը լինելու է ամեն օր, և ամեն օր՝ ավելի այլանդակ լինելու միտումով։

Արձագանքել այլանդակություններին հազվադեպ կարելի է, բայց դա չի կարող լինել հիմնական մարտավարություն։
Ստեղծված իրավիճակում քաղաքական ընդդիմության և հանրային առողջ շերտերի միասնական մարտավարությունը պետք է դառնա նոր հանրային պրոյեկտը. Կյանքը՝ հունիս 7-ից հետո։ Սա և´ մարտավարություն է, և´ հոգեբանություն։ Սա միասնական գործելու եզակի հենք է։ Ընդդիմադիր համակարգերը միմյանց հետ և, որ ամենակարևորն է՝ հանրության հետ, պիտի շփվեն և իրենց հարաբերությունները կառուցեն հենց այս տրամաբանության մեջ։ Ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք իրար հետ աշխատելու, ո՞նց ենք առաջ գնալու, ի՞նչ ենք պայմանավորվում, ի՞նչն ենք մերժում, ո՞նց ենք սրանց թողած աղետների ժառանգությունից քայլ առ քայլ դուրս գալու, և այլն։

Մեր ծրագրերը պետք է հասարակությանը ներկայացնել հենց այս մարտավարությամբ։
Սա թույլ կտա փոխել հանրային մթնոլորտը, ստեղծել փոփոխությունների մեծ ամպը, որը կկախվի մեր երկնքում և հունիսի 7-ին տեխնիկապես կհանգուցալուծվի։

Առաջիկա ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են, որտեղ մենք որոշելու ենք մեր ներքին կյանքն առաջիկա տարիների համար. այլանդակությո՞ւն, թե՞ բանականություն։

Պետք է համատարած բացատրել, որ կյանքը հունիսի 7-ից հետո նախ և առաջ լուծելու է ամենապարզ ու ամենակարևոր խնդիրը՝ բանականությունը վերադարձնել իշխանություն, պետական համակարգ։

Ինչ վերաբերում է այլանդակության մասնավոր նարատիվին՝ զռռալու դրվագին, ապա պետք է ունենալ խիզախություն և ընդունել, որ արդեն 5-6 տարի է՝ մեզ աշխարհը և հատկապես մեր հարևան երկրները դրել են զռռանի տեղ դրել ու որպես էքսպերիմենտ հետևում են, թե ինչքան կարող է մի ժողովուրդ այս ամենը հանդուժել։ Սրա մասին պետք է իսկապես բաց խոսել իրար հետ և սեփական ժողովրդի հետ՝ այնպես, որ հունիսի յոթից սկսած այս ամոթալի վիճակները սկսեն վերջապես մոռացվել։

Վահե Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվան հակադարձում է՝ Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում

Մոսկվան հակադարձում է՝ Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում Fri, 27 Mar 2026 12:30:42 +0400…

5 րոպե ago

Ալենը Սիմոնյանը հունից դուրս եկավ

Ալենը Սիմոնյանը հունից դուրս եկավ Fri, 27 Mar 2026 12:26:48 +0400 Latest news from Secure…

9 րոպե ago

«Հրապարակ». 2023 թվականին կապիտալ վերանորոգված դպրոցը փակվում է

«Հրապարակ». 2023 թվականին կապիտալ վերանորոգված դպրոցը փակվում է Fri, 27 Mar 2026 12:15:05 +0400 Մինչ…

21 րոպե ago

Ա.Հ.-ն ես եմ. Արթուր Հովհաննիսյանը` թմրանյութի գործի մասին

Ա.Հ.-ն ես եմ. Արթուր Հովհաննիսյանը` թմրանյութի գործի մասին Fri, 27 Mar 2026 12:01:27 +0400 Latest…

34 րոպե ago

Այնպես չի՝ պարտադիր է, որ մեր թեկնածուն լինի վարչապետ

Այնպես չի՝ պարտադիր է, որ մեր թեկնածուն լինի վարչապետ Fri, 27 Mar 2026 12:00:32 +0400…

35 րոպե ago

ԵԱՏՄ-ն ուզում է, որ Երևանն ու Բիշքեկն ակտիվորեն ներգրավվեն համագործակցության մեջ. Օվերչուկ

ԵԱՏՄ-ն ուզում է, որ Երևանն ու Բիշքեկն ակտիվորեն ներգրավվեն համագործակցության մեջ. Օվերչուկ Fri, 27 Mar…

35 րոպե ago