Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը․ ձայներ փախցնելը պետական շահի նկատմամբ դավաճանական անտարբերություն է

Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը․ ձայներ փախցնելը պետական շահի նկատմամբ դավաճանական անտարբերություն է

Fri, 27 Mar 2026 11:19:16 +0400


Հայաստանի քաղաքական դաշտը դադարել է լինել ազգային դիմադրողականության ողնաշարը։ Այն վերածվել է ինքնակործանման թատրոնի, որտեղ գաղափարական մրցակցությունը փոխարինվել է ներքին թշնամանքի նպատակային գեներացմամբ։ Սա այլևս քաղաքականություն չէ: Սա պետականության հիմքերի կազմալուծում և քաղաքական սնանկության ծայրահեղ դրսևորում է։

Դուք քաղաքական օրակարգը բաժանել եք կեղծ բևեռների, որոնք հավասարապես կործանարար են։ Մեկը վախեցնում է պատերազմով՝ զիջումները մատուցելով որպես փրկություն, մյուսը խոսում է հաղթանակից՝ առանց ռեսուրսների ու հնարավորությունների հստակ հաշվարկի։ «Խաղաղությունը» ոչ թե լոզունգ է, այլ հավասարակշռություն։ Առանց իրապես գործող բանակի և կայուն տնտեսության ձեր «խաղաղությունը» կապիտուլյացիա է, իսկ ձեր «պատերազմը»՝ պետականակործան արկածախնդրություն։

Դուք պետական կառավարման համակարգը դարձրել եք պատասխանատվությունից փախչելու միջոց և նպատակ։ Մարդկանց կերակրելով «ներկաների» ու «նախկինների» մաշված հեքիաթներով՝ դուք փորձում եք լռեցնել հանրային պահանջատիրությունը։ Քանի դեռ ընտրությունը կատարվում է հանուն կամ ընդդեմ անձի, այլ ոչ թե համակարգի, մենք շարունակելու ենք մսխել պետության բոլոր հնարավոր ռեսուրսները։

Այսօր սահմանադրական կարգն, ըստ էության, տապալված է, իսկ օրենքը ծառայում է օրվա քաղաքական նպատակահարմարությանը՝ երկիրը վերածելով կառավարվող քաոսի։ Դուք ժողովրդին զրկել եք բովանդակային այլընտրանքից՝ նրան պարտադրելով ընտրություն կատարել «սևի» ու «սպիտակի» միջև։ Մարդկանց կերակրելով «կուռքերի» ու «փրկիչների» հեքիաթներով՝ դուք գիտակցաբար շեղում եք հանրությանը բովանդակային քննարկումներից։

Հայաստանը վաղուց պառլամենտական երկիր է, սակայն քաղաքական վարքագծում դեռևս համառորեն պահպանվում է անհատի ընտրության կործանարար տրամաբանությունը։ Պառլամենտարիզմի առողջ մեխանիզմը պարզ է. հասարակությունն ընտրում է ծրագիր, օրենսդիրն այն վերածում է օրենքի, իսկ գործադիրն անվերապահորեն իրագործում այն։ Մեզ մոտ ուղիղ հակառակն է։ Քանի դեռ քաղաքացին ընտրում է անձին, այլ ոչ թե համակարգն ու պատասխանատվությունը, մենք շարունակելու ենք արձանագրել համակարգային ձախողումներ։

Մենք հասել ենք կարմիր գծին․ հասարակության լայն շերտերում հաճախ բացակայում է իրավիճակի ամբողջական ընկալումը՝ թե՛ ներքաղաքական զարգացումների, թե՛ տարածաշրջանում առկա բարդ քաղաքական և անվտանգային իրողությունների ազդեցության վերաբերյալ։ Մինչդեռ տարածաշրջանային լարվածությունը և պատերազմական ռիսկերը ուղղակիորեն ազդում են Հայաստանի ապագայի վրա և պահանջում են առավելագույն համախմբվածություն և սթափ քաղաքականություն։ Ուստի դաշտում տեղ չունեն նրանք, ովքեր չունեն թվերով ու ռեսուրսներով հաշվարկված ճգնաժամային լուծումներ։ Մեզ անհրաժեշտ է զարգացման նոր ուղեցույց և օրենսդրական ամուր հիմք, որտեղ կգործեն հակակշիռները, այլ ոչ թե անձի քմահաճույք։

Այսօր միմյանցից ձայներ փախցնելը կամ մանր քաղաքական առևտուրը ոչ թե մրցակցություն է, այլ պետական շահի նկատմամբ դավաճանական անտարբերություն։ Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը. ձայներ փոշիացնելով՝ դուք պարզապես սպասարկում եք պետության անկումը։ Մենք ներքին ճակատներ բացելու շռայլության հնարավորություն չունենք․ ժամանակը պահանջում է միավորվել հավասարակշռող ռազմավարության շուրջ։ Միայն առողջ ուժերի ինստիտուցիոնալ համախմբումն է այն միակ գործիքը, որն ունակ է կանգնեցնել այս ճգնաժամը։

Ես կողմ եմ ինքնակազմակերպված Հայաստանին, որտեղ քաղաքական միավորները գործում են որպես մեկ բռունցք, այլ ոչ թե որպես սեփական ժողովրդից վերջին պատառը խլող ու իրար մեջ բաժանող խմբակներ։

Ժամանակը սպառվում է. ընտրությունը բոլորինս է։

Սամվել Բաբայան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարևոր էլ ինչ է հանվում անձնագրից

Կարևոր էլ ինչ է հանվում անձնագրից Wed, 29 Apr 2026 12:37:59 +0400 Իրանագետ Տիգրան Դավուդյանը…

7 րոպե ago

Ինչ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը

Ինչ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Wed, 29 Apr 2026 12:32:09 +0400 Եվրոպական քաղաքական ընտանիքների…

13 րոպե ago

Իրանի հարցով նոր որոշում ունի

Իրանի հարցով նոր որոշում ունի Wed, 29 Apr 2026 12:30:24 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

14 րոպե ago

Ինչու է Ադրբեջանի փոխվարչապետը եկել Հայաստան. Հարց` Անահիտ Ավանեսյանին

Ինչու է Ադրբեջանի փոխվարչապետը եկել Հայաստան. Հարց` Անահիտ Ավանեսյանին Wed, 29 Apr 2026 12:28:16 +0400…

16 րոպե ago

Անահիտ Ավանեսյանը` Բաքվում գտնվող գերիների առողջական վիճակի մասի

Անահիտ Ավանեսյանը` Բաքվում գտնվող գերիների առողջական վիճակի մասի Wed, 29 Apr 2026 12:21:07 +0400 Latest…

24 րոպե ago

«Հրապարակ». Պետք է ալգորիթմներ մշակենք, որ Քննչական կոմիտեին, դատախազությանը կարգի բերենք

«Հրապարակ». Պետք է ալգորիթմներ մշակենք, որ Քննչական կոմիտեին, դատախազությանը կարգի բերենք Wed, 29 Apr 2026…

29 րոպե ago