«Հրապարակ». Եթե ժողովուրդն ապաշխարի, վերեւից հրեշտակ է իջնելու՝ սրանց հավաքի տանի

«Հրապարակ». Եթե ժողովուրդն ապաշխարի, վերեւից հրեշտակ է իջնելու՝ սրանց հավաքի տանի

Fri, 27 Mar 2026 11:15:40 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագոն):

– Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով սպառնում է հայերին՝ ասելով, որ եթե իրենք չընտրվեն, ավելի ճիշտ՝ եթե սահմանադրական մեծամասնություն, այսինքն` մոտ 70 մանդատ չունենան խորհրդարանում, աղետալի պատերազմ կլինի:

– Անկախ նրանից, թե որ ուժն է լինելու, պատերազմ լինելու է:

– Ինչո՞ւ:

– Դա իրենցից կախված չէ, աշխարհը պատերազմի մեջ է, երկու սցենար կա՝ Իրանի պատերազմի հետ կապված։ Մի սցենարով կարող է մի քիչ դադար ունենանք, եթե այսպես շարունակվի պատերազմը, ի վերջո, դա մեզ էլ է կպնելու, եթե ոչ` դադարից հետո, միեւնույն է, լինելու է՝ ով ուզում է լինի, տարբերություն չկա:

– Իսկ ո՞վ է սկսելու, ըստ Ձեզ, այդ պատերազմը:

– Աշխարհը գնում է պատերազմի, երրորդ համաշխարհայինը վաղուց է սկսվել: Ես ասել եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմն ամենաուշը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին: Տարբեր ձեւերով ընթանում է, հիմա շարունակվում է, եւ վերջը, Աստված մի արասցե, կարող են միջուկային զենք էլ օգտագործել: Բայց այդ մասով բան չեմ կարող ասել, միայն Աստված գիտի: Բայց որ պատերազմ է լինելու, միանշանակ է, թող այս ազգը որոշի՝ ուզո՞ւմ է պատերազմել, թե՞ ոչ:

– Ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց Փաշինյանը շեշտում է կոնկրետ ամիս, ասում է՝ սեպտեմբերին է լինելու: Ասում է՝ եթե չընտրեք մեզ, սեպտեմբերին պատերազմ կլինի:

– Չերչիլն ասում է` հինգ րոպե միջին ընտրողի հետ խոսեք ու դուք ամեն ինչ կհասկանաք: Ժողովուրդը մինչեւ չապաշխարի, դարձի չգա, ոչ մի լավ բան էլ չի լինելու, ով ուզում է լինի: Այս ժողովուրդը եթե նորից Աստծուն դառնա, ապաշխարի, Աստծո խոսքով ապրի, ամեն ինչ լավ կլինի, եթե չէ՝ լավ չի լինի:

– Բայց այս իշխանությունն ասում է նաեւ՝ զենք ենք առել ու առնում ենք, բարեփոխում ենք բանակը, բունկերներն են նկարահանում ու ցուցադրում, պատերազմին պատրա՞ստ չեն:

– Այդ բունկերը, զենքը մարդ պիտի օգտագործի, չէ՞: Եթե ապաշխարած չլինի, չի կարող նորմալ օգտագործլե, թշնամին ավելի հզոր կլինի: Կապաշխարի` Աստված մեր կողքին կլինի, կհաղթենք, չէ՝ չէ:

– Իսկ իշխանությունը` նա չպե՞տք է ապաշխարի:

– Եթե իշխանությունն այդ գործին սատար կանգնի, ժողովուրդն ավելի հեշտ ու շուտ կգա: Ժողովուրդը կարող է առանց իշխանության ապաշխարել, բայց իշխանությունները որ դրան միանան, ավելի շատ արագ գործը գլուխ կգա: Հոգեւոր աշխատանք ամեն մարդ չի կարող իր վրա կատարել, որ ապաշխարի: Աստված քննում է մեր սրտերն ու երիկամները, ինչպես ինքն է ասել, եւ ինքը տեսնում է` դու թատրո՞ն ես խաղում, թե՞ իրականում զղջում եւ ապաշխարում ես:

– Իսկ եթե իշխանությունը չապաշխարի՞:

– Եթե ժողովուրդն ապաշխարի, իշխանությունը տեղում կփոխվի: 88 թվից մինչեւ այսօր մեր պատմության մեջ ամեն ինչ տված է, որ մենք հասկանանք, թե ինչ պետք է անեինք: Հիմա դրա հիմքն էլ հոգեւորն է, հոգեւորն էլ առանց ապաշխարության չի լինում: Մեր ժողովուրդն Աստծուց հեռացել է, դրա համար էլ այս օրին ենք: Քանակային որ մտածում ենք, զենքի չափերը, բնակչության քանակը երբ համեմատում ենք մեր հակառակորդների հետ, մի քանի անգամ գերազանցում ենք: Բայց 90-ականներին հաղթել ենք, որովհետեւ ճիշտ ենք եղել ու դրա մեջ համոզված ենք եղել: Կարեւոր է՝ համոզված ենք եղել, որովհետեւ աստվածային արդարություն ենք ուզել ու հաղթել ենք: Հիմա մենք այնքան ենք հեռացել այդ հասկացություններից, որ պարտվել ենք, ու մինչեւ դա մեր մեջ հետ չգա, մենք չենք հաղթի: Բայց ես գիտեմ, որ հաղթելու ենք, որովհետեւ գալու ենք դրան: Մարդիկ կան, ասում են՝ ամեն ինչ լավ է լինելու. չապաշխարենք՝ լավ չի լինի, կսկսենք կոտորվել, այդ նեղ պահին էլ մեր հայացքները կշրջենք դեպի Աստված, կապաշխարենք, ու դրանից հետո շատ լավ կլինի:

– Առաջին քայլն այս իշխանություններին մերժելո՞վ չպետք է լինի այդ ապաշխարությունը:

– Ժողովուրդը որ ապաշխարի, դա այնքան հեշտ է լինում:

– Այսինքն, ժողովուրդը եթե ապաշխարի, ի՞նքն է առաջինն ազատվելու իշխանությունից:

– Աստծո գործերն անքննելի են, դա այնպես է կատարվելու՝ թե՛ ժողովրդի միջոցով, թե՛ մեկ ուրիշի, թե՛ վերեւից հրեշտակ է իջնելու՝ հավաքի տանի, երբ ապաշխարենք՝ կերեւա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանը հանդիպել է իր թիմի մի շարք անդամների հետ

Սամվել Կարապետյանը հանդիպել է իր թիմի մի շարք անդամների հետ Thu, 23 Apr 2026 01:15:28…

2 ժամ ago

«Տիկին պետքարտուղարը»․ սերիալ, որն արժե դիտել

«Տիկին պետքարտուղարը»․ սերիալ, որն արժե դիտել Thu, 23 Apr 2026 01:00:58 +0400 Ամերիկյան «Տիկին պետքարտուղարը»…

2 ժամ ago

Մանկապիղծի պատճառով Գեյթսի հիմնադրամն են ստուգում

Մանկապիղծի պատճառով Գեյթսի հիմնադրամն են ստուգում Thu, 23 Apr 2026 00:00:28 +0400 Բիլ եւ Մելինդա…

3 ժամ ago

Ամերիկյան բազաների կրած վնասները դեռ չեն հաշվել

Ամերիկյան բազաների կրած վնասները դեռ չեն հաշվել Wed, 22 Apr 2026 23:55:06 +0400 Պենտագոնը հայտարարել…

3 ժամ ago

Հայաստանին անհրաժեշտ է ունակ ղեկավար. սա վճռորոշ պահ է

Հայաստանին անհրաժեշտ է ունակ ղեկավար. սա վճռորոշ պահ է Wed, 22 Apr 2026 23:45:14 +0400…

3 ժամ ago

«Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ

«Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ Wed, 22 Apr 2026 23:44:48 +0400 ՀՀ…

3 ժամ ago