Փաշինյանն այսօր փորձում է ստանձնել ՀՀ-ում Ադրբեջանի ուղիղ կառավարումն ապահովող կուսակալի նnղկալի դերը. ՀԱԿ

Փաշինյանն այսօր փորձում է ստանձնել ՀՀ-ում Ադրբեջանի ուղիղ կառավարումն ապահովող կուսակալի նnղկալի դերը. ՀԱԿ

Fri, 27 Mar 2026 11:27:12 +0400


Անդրադառնալով 2023 թվականին Արցախի բնակչության տեղահանության հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․

«Լեւոն Տեր-Պետրոսյանն է իր առաջնորդությամբ Հայաստանին ու հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ»։
Բանից պարզվում է, Փաշինյանը Հայոց հին եւ միջնադարյան, ո՛չ էլ նորօրյա պատմությանը բացարձակապես չի տիրապետում։
Ղարաբաղյան շարժումը սկսվել է ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ի պաշտոնական որոշմամբ, որին Հայաստանի ժողովուրդը արձագանքեց զանգվածային ցույցերով։ Սկզբնական շրջանում դրանք գլխավորում էին Զորի Բալայանը եւ Իգոր Մուրադյանը, որոնց շուրջ որպես առաջին «Ղարաբաղ կոմիտեի» անդամներ աստիճանաբար ընդգրկվել են Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Գեւորգյանը եւ Սամսոն Ղազարյանը։ Իսկ Ռաֆայել Ղազարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը եւ Դավիթ Վարդանյանը կոմիտեում ընդգրկվել են 1988թ. մայիսի վերջերին։ Այսքանը հանուն պատմական ճշմարտության։

Իսկ այժմ անդրադառնանք Փաշինյանի հայտարարության շարժառիթներին։ Դա հնչում է մի մարդու շուրթերից, որի 8 տարվա կառավարման օրոք ունեցել ենք տասը բախում Ադրբեջանի հետ, այդ թվում երեք զինված հակամարտություն, որոնց ընթացքում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կրել են աղետալի կորուստներ և պարտություններ․
1․ 2020թ․ 44-օրյա աղետաբեր պատերազմը, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա մերժեց արցախյան հակամարտության կարգավորման հայանպաստ ծրագիրը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երաշխավորությամբ,
2․ 2022թ․ սեպտեմբերյան պատերազմը, որի հետևանքով կորցրեցինք Հայաստանի ինքնիշխան տարածքներ Վարդենիսում, Ջերմուկում եւ Սյունիքում, ինչը հետեւանք էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ առաջարկված պլանի մերժման փաշինյանական քաղաքականության,
3․ 2023թ․ պատերազմը, որը տեղի ունեցավ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու հետևանքով և ավարտվեց Արցախի բնակչության դեմ կատարված ցեղասպանությամբ՝ տեղահանությամբ։
Արցախի կորուստը և Հայոց պետականության աղետալի թուլացումը Նիկոլ Փաշինյանի կառավարման գլխավոր արդյունքներն են։ Փաշինյանը շատ լավ է հասկանում հայ ժողովրդի նկատմամբ իր գործած ոճիրը և ողորմելի ջանքեր գործադրում հայ ժողովրդի և պատմության առաջ պատասխանատվությունից խուսափելու համար։

Իրականում, 1988-ի շարժումը ուղղված էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքի և մարդու տարրական իրավունքների պաշտպանությանը, և ի սկզբանե կրում էր ոչ բռնի, սահմանադրական, օրինական բնույթ։ Երբ Ադրբեջանը դրան պատասխանեց ռազմական ագրեսիայով, Լեռնային Ղարաբաղում կազմակերպվեց ինքնապաշտպանություն, ինչի շնորհիվ ապահովվեց Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու ազատությունը։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր էր լուծել խաղաղ եղանակով, եթե որդեգրվեր միջազգային հանրության կողմից առաջարկված փոխզիջումային կարգավորման պլանը։ Ամենամեծ «ավանտյուրան»՝ բախտախնդրությունը, դա չանելն էր։ Հայ ժողովրդին և նրա պետականությանը աղետալի հարվածներ հասցրած այդ բախտախնդրության գլխավոր դերակատարը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Պատասխանատվությունից խուսափելու և իշխանությունը պահպանելու նպատակով նա այսօր փորձում է ստանձնել Հայաստանում Ադրբեջանի ուղիղ կառավարումն ապահովող կուսակալի նողկալի դերը։ Փաշինյանի բերած «խաղաղությունը» Ալիեվից եւ Էրդողանից կախվածությունն է։ Ուրիշ ոչինչ։

Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և հաշտեցման գործընթացին, եւ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ միշտ է հանդես եկել այդ դիրքերից, բայց կտրականապես մերժում է Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու և մեր ներքին գործերին միջամտելու որևէ փորձ։
Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններում։

Հայ Ազգային Կոնգրես

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ընտրվելու դեպքում լինելու եմ մեզ ընտրողների, եւ մեզ չընտրողների համայնքապետը

«Հրապարակ»․ Ընտրվելու դեպքում լինելու եմ մեզ ընտրողների, եւ մեզ չընտրողների համայնքապետը Fri, 02 Oct 2026…

32 րոպե ago

Ո՞վ է պատասխան տալու

Ո՞վ է պատասխան տալու Fri, 02 Oct 2026 09:00:24 +0400 Երեկ, օրվա երկրորդ կեսին սոսկալի…

46 րոպե ago

«Հրապարակ»․ Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն

«Հրապարակ»․ Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն Fri, 02 Oct 2026…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից

«Հրապարակ»․ Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից Fri, 02 Oct 2026 08:15:46 +0400 Մի քանի ամիս…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը

«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը Fri, 02 Oct…

2 ժամ ago

«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել

«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել Fri, 02 Oct…

2 ժամ ago