ԵԱՏՄ-ն ուզում է, որ Երևանն ու Բիշքեկն ակտիվորեն ներգրավվեն համագործակցության մեջ. Օվերչուկ

ԵԱՏՄ-ն ուզում է, որ Երևանն ու Բիշքեկն ակտիվորեն ներգրավվեն համագործակցության մեջ. Օվերչուկ

Fri, 27 Mar 2026 12:00:27 +0400


Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ցանկանում է, որ Հայաստանն ու Ղրղզստանն ավելի ակտիվ մասնակցեն միության շրջանակներում այլ երկրների հետ ծրագրերին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ միության շրջանակներում իրականացվում են բազմաթիվ և տարաբնույթ նախագծեր։ «Միությունը հետաքրքրված է, որ այդ երկրների տնտեսությունները օգտվեն այլ գործընկերների հետ համագործակցությունից»,- ասել է փոխվարչապետը Ղազախստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում «Վեստի»-ին տված հարցազրույցում։
Նա հայտնել է. որ անցյալ տարի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համատեղ երեք նախագիծ է ֆինանսավորվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Խոսքն արագընթաց երկաթուղիների, գյուղատնտեսական տեխնիկայի և կոմունալ մեքենաշինության ոլորտում իրականացվելիք նախագծերի մասին է։

«Սրանք բոլորը բավական իրատեսական նախագծեր են, որոնք ուղղված են կոնկրետ արդյունքների։ Անցյալ տարի քննարկվող նախագծերի ընդհանուր թիվը հինգի էր հասնում։ Այժմ դրանք ավելի շատ են, պարզապես այդ թիվը հստակ չեմ հիշում», – ասել է Օվերչուկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանն ու ԱՄՆ բանակցում են․ Բեռլինը նշել է հանդիպման վայրը

Իրանն ու ԱՄՆ բանակցում են․ Բեռլինը նշել է հանդիպման վայրը Fri, 27 Mar 2026 14:00:43…

4 րոպե ago

ՔՊ-ից ինչու Ադրբեջանը ոչ մեկի «ռոզիսկ չտվեց»

ՔՊ-ից ինչու Ադրբեջանը ոչ մեկի «ռոզիսկ չտվեց» Fri, 27 Mar 2026 13:58:08 +0400 Սյունեցիների հետ…

7 րոպե ago

Որ երկրներն են տարածք տրամադրել ԱՄՆ-ին՝ Իրանին հարվածելու համար

Որ երկրներն են տարածք տրամադրել ԱՄՆ-ին՝ Իրանին հարվածելու համար Fri, 27 Mar 2026 13:30:45 +0400…

34 րոպե ago

ՀՀ փոխվարչապետը նշանակալի է համարում Բաքվի որոշումը

ՀՀ փոխվարչապետը նշանակալի է համարում Բաքվի որոշումը Fri, 27 Mar 2026 13:20:51 +0400 Ադրբեջանի տարածքով…

44 րոպե ago

Ո՞ւմ են ձեռնտու ընտրությունների բոյկոտի անանուն կոչերը

Ո՞ւմ են ձեռնտու ընտրությունների բոյկոտի անանուն կոչերը Fri, 27 Mar 2026 13:15:19 +0400 Շատ հետաքրքիր,…

50 րոպե ago

Ինչու՞ է գաղտնի մնում 44-օրյա պատերազմի զեկույցը

Ինչու՞ է գաղտնի մնում 44-օրյա պատերազմի զեկույցը Fri, 27 Mar 2026 13:07:37 +0400 ԱԺ «Պատիվ…

57 րոպե ago