«Հրապարակ». 2023 թվականին կապիտալ վերանորոգված դպրոցը փակվում է

«Հրապարակ». 2023 թվականին կապիտալ վերանորոգված դպրոցը փակվում է

Fri, 27 Mar 2026 12:15:05 +0400


Մինչ Փաշինյանն եւ իր կառավարությունը հանրությանը փորձում են համոզել, որ Հայաստանում դպրոցները չեն փակվում, դպրոցների տնօրենները եւ ուսուցիչներն ահազանգում են՝ դպրոցները փակվում են, իրենք մնում են անգործ, աշակերտներին գյուղից գյուղ են տանելու, եւ դա հերթական էքսպերիմենտն է լինելու՝ անհայտ ճակատագրով, իսկ 200-ից ավելի գյուղ՝ դպրոց չունենալու պատճառով, դանդաղ մահանալու է:

Հիշեցնենք․ ՀՀ կառավարության 2023 թ․ սեպտեմբերի 11-ի №1790-Ա/2 որոշման համաձայն, հաստատվել է «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը», որը նախատեսում է բոլոր մարզերում 200-ից ավելի դպրոցների «օպտիմալացում», որը ոչ այլ ինչ է, քան փակում։ Ըստ այդ որոշման, քիչ թվով աշակերտ ունեցող դպրոցները միավորվում են համեմատաբար խոշոր մեկ դպրոցի մեջ։ Օրինակ, Սյունիքի մարզում օպտիմալացվում է 48 դպրոց, որոնց թվում՝ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցները։ Ըստ խոշորացված համայնքների, կօպտիմալացվի Կապանում՝ 12 դպրոց, Սիսիանում՝ 19, Տաթեւում՝ 2, Գորիսում՝ 3, Տեղում՝ 3, Քաջարանում՝ 4, Մեղրիում՝ 5 դպրոց:

Ըստ մասնագետների, սա օպտիմալացման անվան տակ քողարկված կրճատում է, որը հարվածի տակ է դնելու հեռավոր համայնքների կենսունակությունը: Վաղատուր համայնքի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց դպրոցի շենքային պայմանները լավ են, եթե դպրոցը փակվի, գյուղը կդատարկվի, գյուղ պահողը դպրոցն է: Ըստ նախնական տվյալների՝ Խոզնավարի եւ Վաղատուրի միջնակարգ դպրոցները միանալու են Խնածախում կառուցվող կրթահամալիրին:

Մեզ հետ զրույցում Վաղատուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Մհեր Առաքելյանն ասաց. «Ներկա պահին դպրոցն ունի 44 աշակերտ, աշխատողների թիվը 30-ն է»: Հարցրինք՝ ինչպե՞ս է լուծվելու աշակերտների տեղափոխման հարցը, եւ քանի՞ աշխատակից է գործազուրկ մնում։ «Ասում են, որ կառավարության որոշմամբ՝ տրանսպորտ է լինելու, որ երեխաներին տեղափոխի: Աշխատողների հետ կապված դեռ պարզ չէ, չգիտենք: Ասում են՝ որքան հնարավոր է, կտեղավորեն աշխատանքի, բայց դե՝ չեն կարող բոլորին տեղավորել: 3 գյուղում միասին 100 աշխատող կա, ո՞նց կարող են բոլորին տեղավորել աշխատանքի»,- ասաց դպրոցի տնօրենը:

Վաղատուրի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1962 թվականին: 64 տարի շարունակ գործող եւ կայացած դպրոցն այս կառավարության օրոք կփակվի: Զավեշտն այն է, որ 2023 թվականին, կառավարության որոշմամբ, դպրոցի շենքը կապիտալ վերանորոգվել է: Կապիտալ վերանորոգված դպրոցը 3 տարի անց որոշում են փակել: Ի դեպ նշենք, որ Խնածախի կրթահամալիրը կառուցվում է Խոզնավարի, Վաղատուրի եւ Խնածախի միջնակարգ դպրոցների աշակերտների համար: Ընդհանուր թվով, կրթահամալիրում կարող է ուսանել 280 աշակերտ: Պետության ներդրումը կազմում է 1 միլիարդ 700 միլիոն դրամ։ Հիշեցնենք, որ Փաշինյանի հաստատած խաղաղության պայմաններում՝ 2025 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ադրբեջանական կողմը կրակել էր Խնածախի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սուպերմարկետը ՔՊ-ական քաղաքապետին է գովազդում

Սուպերմարկետը ՔՊ-ական քաղաքապետին է գովազդում Sat, 03 Oct 2026 13:45:13 +0400 Մեր երկրում ամեն բան…

35 րոպե ago

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Sat, 03 Oct 2026 13:32:09 +0400 87 տարեկանում մահացել է Անատոլի…

48 րոպե ago

Պատմությունը «քամելեոնությունը» չի պատժում անմիջապես, պատժում է ուշացումով

Պատմությունը «քամելեոնությունը» չի պատժում անմիջապես, պատժում է ուշացումով Sat, 03 Oct 2026 13:15:26 +0400 Պատմաբան,…

1 ժամ ago

Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով

Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով Sat, 03 Oct 2026 13:05:47 +0400 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Երեւանյան գիտաժողովում նաեւ ադրբեջանցի Գյունել Ալասգարովայի զեկուցումն է ներկայացվել

«Հրապարակ»․ Երեւանյան գիտաժողովում նաեւ ադրբեջանցի Գյունել Ալասգարովայի զեկուցումն է ներկայացվել Sat, 03 Oct 2026 12:45:40…

2 ժամ ago

Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը

Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը Sat, 03 Oct 2026 12:30:58 +0400…

2 ժամ ago