Մոսկվան հակադարձում է՝ Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում

Մոսկվան հակադարձում է՝ Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում

Fri, 27 Mar 2026 12:30:42 +0400


Ռուսաստանը Իրանին չի օգնում հետախուզական տվյալների հարցում։ Այս հայտարարությունն արել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ունենք։ Իրանին որոշ տեսակների ռազմական արտադրանք ենք մատակարարել ենք, սակայն մենք չենք ընդունում այն մեղադրանքներին, թե օգնում ենք Իրանին հետախուզական տվյալների հարցում», – ասել է ՌԴ նախարարը «France TV»-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ բոլորը գիտեն Պարսից ծոցում ԱՄՆ ռազմաբազաների կոորդինատները, և զարմանալի չէ, որ Իրանը գրոհում է դրանք։ Ռազմական գործին ծանոթ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներն օգտագործվել են հետախուզական տվյալներ, արբանյակներից տեղեկություններ հավաքելու և փոխանցելու համար։

«Այն, որ այդ բազաները այժմ պարբերաբար հարձակումների են ենթարկվում, առանց որևէ պատճառի սկսված արկածախնդրության հետևանք է։ Իզուր չէ, որ ամերիկացիները իրենց զորքի մեծ մասը տարհանել են այդ բազաներից։ Դա ևս ցույց է տալիս, որ նրանք գիտեին, թե ինչ է տեղի ունենալու։ Ագրեսիա սկսելով՝ նրանք դավաճանեցին իրենց արաբ դաշնակիցներին», – ասել է Լավրովը։
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի ուղղությամբ հարձակվելը հարցեր է առաջացնում ամերիկացի բանակցողների նկատմամբ։ Նա հիշեցրել է, որ Իրանի դեմ նման ագրեսիա էր սանձազերծվել նաև անցյալ տարի՝ բանակցությունների թեժ պահին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լիակատար սատարումս՝ երիտասարդներին․ Թովմաս Առաքելյանը՝ Մինասյան եղբայրներին

Լիակատար սատարումս՝ երիտասարդներին․ Թովմաս Առաքելյանը՝ Մինասյան եղբայրներին Thu, 02 Apr 2026 23:30:31 +0400 Latest news…

4 րոպե ago

ՀԿ-ի պատասխանատուն նյութապես շահագրգռել է Հովքի նախկին վարչական ղեկավարին

ՀԿ-ի պատասխանատուն նյութապես շահագրգռել է Հովքի նախկին վարչական ղեկավարին Thu, 02 Apr 2026 23:15:37 +0400…

19 րոպե ago

Այս քաղաքում վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ երեխա է ծնվել

Այս քաղաքում վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ երեխա է ծնվել Thu, 02 Apr 2026…

33 րոպե ago

Այս գործը չի մնալու ստվերում․ Ռոբերտ Ամստերդամ

Այս գործը չի մնալու ստվերում․ Ռոբերտ Ամստերդամ Thu, 02 Apr 2026 22:49:19 +0400 Սամվել Կարապետյանի…

45 րոպե ago

Պատմությունը մարդու և ժողովրդի ինքնության ու դասերի գլխավոր աղբյուրն է. Արտակ Բեգլարյան

Պատմությունը մարդու և ժողովրդի ինքնության ու դասերի գլխավոր աղբյուրն է. Արտակ Բեգլարյան Thu, 02 Apr…

48 րոպե ago

Սխալն ուղղել են 8 ամիս անց

Սխալն ուղղել են 8 ամիս անց Thu, 02 Apr 2026 22:39:36 +0400 «Առողջության իրավունք» հ/կ…

55 րոպե ago