Փաշինյանն ընտրել է երկրորդ ճանապարհը
Fri, 27 Mar 2026 12:38:17 +0400
«Եթե քաղաքական գործչի քաղաքականության հետևանքը հազարավոր զոհերն են լինում, վիրավորները, գերեվարվածները, տարածքային կորուստները, ապա նա երկու ճանապարհ ունի՝ կամ պետք է ներողություն խնդրի և հրաժարական տա, կամ անարդյունք պայքարի՝ փորձելու ցույց տալ, որ ինքը ստեղծված իրողությունների և ողբերգությունների շղթայի հետ որևէ առնչություն չունի: Փաշինյանը ընտրել է երկրորդ ճանապարհը»,-այս մասին քիչ առաջ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախի քաղաքական էլիտան է փախել է Արցախից։
Պատգամավորը հակադարձել է այդ տեսակետին՝ նշելով, որ հենց Հայաստանի գործող իշխանությունն է քաղաքական իրավիճակից ելնելով հրաժարվել Արցախի հարցում նախկինում որդեգրած սկզբունքներից ու մոտեցումներից։ Նրա խոսքով՝ վարչապետը այս հարցում արդեն մի քանի անգամ փոխել է իր դիրքորոշումը։
«Հայաստանի իշխանությունն է, որ քաղաքական իրավիճակից ելնելով՝ փախչել է Արցախի հարցով իր սկզբունքներից և մոտեցումներից»,- նշել է նա: