Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ

Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ

Fri, 27 Mar 2026 14:25:32 +0400


Ռուբեն Ռուբինյանը շատ է հուզվել օրերս տված իմ մի հարցազրույցից, որտեղ ասել էի․ «դու ո՞վ ես, որ լրագրողներից ֆինանսական հաշվետվություն պահանջես»։ Սույն արարածը, որի անձնական ՕԳԳ-ն, անգամ ՔՊ-ի ֆոնին, երկրի համար մոտ է զրոյին, իրենց կողմից անկառավարելի, իրենց քննադատող բոլոր լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն` հարցին հարցով է պատասխանում. իսկ ո՞վ է ձեզ ֆինանսավորում։

Ինքը, հիշեցնեմ, Հարկային տեսուչ չի, իրավապահ համակարգի աշխատող չի, գոնե քաղհասարակության ներկայացուցիչ չի, որ ասենք՝ հասարակությունը մեզնից հաշվետվություն է պահանջում, մենք էլ տրամադրենք տեղեկություններ մեր ֆինանսական շրջանառության մասին։

Բայց քանի որ սրանք տգետ են եւ օրենքներին չեն տիրապետում, ինչպես նաեւ իրենց իրավունքների եւ պարտականությունների շրջանակը չեն պատկերացնում, բայց բավարար չափով լկտի են ու լեզվանի, ստիպված եմ փոքրիկ լիկբեզ անել (դե, ինչ որ մեկը պե՞տք է սրանց անգրագիտությունը վերացնելուն ուղղված գործողություններ իրականացնի, թե ոչ)։ Նաեւ ստիպված եմ լիկբեզ անել, որ սրա նմաններին լսողները չմտածեն, թե «Հրապարակին» կարող են նեղել կամ՝ ինչ որ խախտումներ հայտնաբերել, կամ՝ մեր ֆինանսական շրջանառության մեջ մենք ինչ որ թաքցնելու բաներ ունենք, դրա համար են իր հարցերն անպատասխան մնում։

Հատուկ ԱԺ թերուս փոխխոսնակի եւ նրա ոչ այնքան գրագետ թիմակիցների համար մի վերջին անգամ ներկայացնում եմ լրատվամիջոցների եւ մասնավորապես՝ «Հրապարակի» գործունեության մի քանի մանրամասներ.

Ինչպես բոլոր լրատվամիջոցները, այնպես էլ «Հրապարակն» ամեն տարի իրենց էջերում բաց՝ բոլորին հասանելի սկզբունքով, հրապարակում են իրենց նախորդ տարվա ֆինանսական շրջանառությունը։ Ռուբինյան, եթե Նիկոլ Փաշինյանի հրահանգ- սմս-ներից բացի ուրիշ բան էլ կարդայիր` դրանք տեսած կլինեիր:

Բոլոր խմբագրություններն ունեն հաշվապահներ կամ հաշվապահական կազմակերպությունների հետ պայմանագրեր, մասնավորապես՝ մեր հաշվապահությունն իրականացնում է «Փարվանյան քընսալթինգ» փորձառու ընկերությունը՝ արդեն մոտ 10 տարի։

Ավելի բարեխիղճ հարկատու, քան «Հրապարակն» է՝ մեր երկրում երեւի քիչ կա։ Ընդամենը մեկ անգամ ենք 2 օրով ուշացրել հարկի վճարումը, ՊԵԿ-ն անմիջապես տուգանք է նշանակել, որը եւս վճարել ենք։

Հիմա Ռուբինյանին առավել հետաքրքրող մասը․ «Հրապարակը» 40-ից ավելի պայմանագրեր ունի՝ տարբեր տնտեսվարողների, այդ թվում` 6 բանկի հետ կնքած։ Մեր ֆինանսական միջոցները գոյանում են գովազդներից եւ օրինական կարգով կնքված պայմանագրերի հիման վրա վճարվող գումարներից։

Մենք պարտավոր չենք այդ պայմանագրերը ներկայացնել որեւէ մեկին, որովհետեւ պայմանագրային մյուս կողմերի համաձայնությունը պետք է ունենանք, բայց կարող ենք բացառություն անել իր՝ հայտնի Վարվառայի հետաքրքրասիրություն ունեցող Ռուբինյանի համար` եթե անձամբ գա մեր խմբագրություն, կարող ենք տալ` ծանոթանա դրանց, որ իր կենցաղային հետաքրքրությունը բավարարի։ Նաեւ ձեռքի հետ կլսի, թե ինչ են մտածում իր մասին մեր լրագրողները…

Եւ ամենակարեւորը․ Ռուբինյան, ակնաջիդ օղ արա․ «Հրապարակը» մեկ լումա անգամ ստվերային գումար չի ստանում որեւէ մեկից, ամբողջը փաստաթղթավորված է, բանկային փոխանցումներով իրականացվող, բոլոր աշխատողները` գրանցված։ Նախ, որովհետեւ մենք բարեխիղճ քաղաքացիներ ենք՝ ի տարբերություն ձեզ։ Երկրորդը՝ գիտենք, որ պատրվակ եք փնտրում «Հրապարակի» գլխին ինչ որ բան «սարքելու», ուստի կրկնակի ուշադիր ենք եւ զգույշ։

Ավելին ասեմ՝ մի ամիս առաջ իմ անձնական էջում հրապարակել եմ 2025 թվականին մեր վճարած ֆինանսական մուտքերի ու ելքերի աղյուսակը, որտեղից երեւում է, թե ինչքան շատ հարկ ենք վճարել պետությանը: Հրապարակել եմ, որ քեզ նման անիմաստ գոյություններն ափեղ-ցփեղ չխոսեն: Եւ այն, որ քեզ նմանները բարձր աշխատավարձ են ստանում, նաեւ «Հրապարակի» վճարած հարկերի հաշվին է: Վճարել ենք եւ վճարում ենք, փաստորեն, որ բարձր աշխատավարձեր ստանաք ու ոչ թե նորմալ իշխանություն լինեք, այլ 8 տարում մեր երկրի տարածքը կրճատեք, պատերազմներ ու արհավիրքներ բերեք, հիմա էլ հասարակությանը տեռորի ենթարկելով` փորձեք նորից վերընտրվել, իսկ ձեր բերած ավերածությունների մասին հարցեր տվող լրատվամիջոցների ներկայացուցիչներին էլ անպատիժ վիրավորեք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ

Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Wed, 22 Apr 2026 23:35:52…

15 րոպե ago

Ռոնալդուի որդին էլ կարող է տեղափոխվել հոր մոտ

Ռոնալդուի որդին էլ կարող է տեղափոխվել հոր մոտ Wed, 22 Apr 2026 23:30:24 +0400 Սաուդական…

20 րոպե ago

Մեր դրոշը բարձր է, մեր ոգին՝ անկոտրում, և մեր հաղթանակները դեռ առջևում են․ Գագիկ Ծառուկյան

Մեր դրոշը բարձր է, մեր ոգին՝ անկոտրում, և մեր հաղթանակները դեռ առջևում են․ Գագիկ Ծառուկյան…

25 րոպե ago

Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան

Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Wed, 22 Apr 2026 23:15:22…

35 րոպե ago

Ինչքան ժամանակ կպահանջվի՝ հրթիռային պաշարները վերականգնելու համար

Ինչքան ժամանակ կպահանջվի՝ հրթիռային պաշարները վերականգնելու համար Wed, 22 Apr 2026 23:00:04 +0400 Միացյալ Նահանգներին…

50 րոպե ago

Նորից համերգ, շքերթ ու հրավառություն. Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Նորից համերգ, շքերթ ու հրավառություն. Քեֆ անողին քեֆ չի պակսիլ Wed, 22 Apr 2026 22:45:33…

1 ժամ ago