Լրտեսության մեջ մեղադրվողն արդարացվել է

Լրտեսության մեջ մեղադրվողն արդարացվել է

Fri, 27 Mar 2026 15:10:04 +0400


Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է։ Դատախազությունից «Հրապարակ»-ին փոխանցում են` բողոքարկելու են վճիռը։

Աշխեն Ալեքսանյանը նախորդ տարի ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում, նա դիվանագիտական կորպուսի աշխատակից էր։

Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթեր էին հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն էին ուսումնասիրվել, փաստաթղթեր էին զննվել ու առգրավվել։ Հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ երիտասարդ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ եւ ինչ որ գումարի դիմաց որոշ տեղեկություններ է փոխանցել մեր թշնամի երկրին:

Գործով միակ մեղադրյալը Ալեքսանյանն էր, նա մեղադրանքը չէր ընդունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մենչի դուստրը վաճառքի է հանել հարսի իր գերթանկարժեք զգեստը

Մենչի դուստրը վաճառքի է հանել հարսի իր գերթանկարժեք զգեստը Sat, 22 Aug 2026 12:30:48 +0400…

19 րոպե ago

Թուրքական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան

Թուրքական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան Sat, 22 Aug 2026 12:30:09 +0400 Թուրքական «Gever…

20 րոպե ago

ՌԴ-ն նոր թիրախներ է խոցել Ուկրաինայում․ ՊՆ-ն մանրամասնում է

ՌԴ-ն նոր թիրախներ է խոցել Ուկրաինայում․ ՊՆ-ն մանրամասնում է Sat, 22 Aug 2026 12:21:56 +0400…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Տիգրանաշենը եւ Արծվաշենը համարժեք չեն, Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար

«Հրապարակ»․ Տիգրանաշենը եւ Արծվաշենը համարժեք չեն, Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար Sat, 22 Aug…

35 րոպե ago

Ինչու՞ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին․․․

Ինչու՞ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին․․․ Sat, 22 Aug 2026 12:05:05 +0400 Ինչու՞…

45 րոպե ago

Մահացել է բրիտանական հայտնի ռոք-խմբի բաս-կիթառիստը

Մահացել է բրիտանական հայտնի ռոք-խմբի բաս-կիթառիստը Sat, 22 Aug 2026 12:00:28 +0400 Մահացել է բրիտանական…

50 րոպե ago