Հյուրանոցները կդառնան ռմբակոծման թիրախ

Հյուրանոցները կդառնան ռմբակոծման թիրախ

Fri, 27 Mar 2026 18:30:07 +0400


Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Մերձավոր Արեւելքում կհարվածեն ցանկացած հյուրանոցի, որտեղ տեղավորված կլինեն ամերիկացի զինվորականներ։ Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։ Իրանական ռազմական հրամանատարությունը ընդգծել է, որ համապատասխան բովանդակությամբ նախազգուշացումն ուղարկվել է Բեհրեյնին եւ Էմիրաթներին։ Այդ երկրներում հյուրանոցատերերին փոխանցվել է Թեհրանի խնդրանք նախազգուշացումը՝ զերծ մնալ իրենց հյուրանոցներում ամերիկացի զինվորականների տեղավորելուց, որպեսզի չդառնան իրանական զինուժի հարվածների թիրախ։ Սակայն հայտնի է, որ ամերիկացի զինվորականներ են բնակեցվել եւ Բեյրութի եւ Դամասկոսի որոշ հյուրանոցներում եւ հարց է առաջանում, թե դրանք եւս դառնալու են հարձակումների թիրախ, թե ոչ։ Fars-ը հայտնել է, որ եթե ամերիկացի զինվորականները հյուրանոցներից չհեռացվեն, ապա դրանք դիտարկվելու են որպես ռազմական օրինական թիրախ՝ ռմբահարման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ընտրություններին կմասնակցեն «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով

Ընտրություններին կմասնակցեն «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով Tue, 31 Mar 2026 14:02:57 +0400 «Ուժեղ…

27 րոպե ago

Իրանի կոշտ պատասխանը․ հարվածներ՝ Իսրայելին, ԱՄՆ բազաներին և այլն

Իրանի կոշտ պատասխանը․ հարվածներ՝ Իսրայելին, ԱՄՆ բազաներին և այլն Tue, 31 Mar 2026 14:00:28 +0400…

29 րոպե ago

Ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ

Ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ Tue, 31 Mar 2026 13:56:39 +0400 «Որդիների կանչ» հասարակական…

33 րոպե ago

Ես ուղղակի հիացած եմ, սա հաջողության գրավականն է․ Ծառուկյան

Ես ուղղակի հիացած եմ, սա հաջողության գրավականն է․ Ծառուկյան Tue, 31 Mar 2026 13:55:13 +0400…

35 րոպե ago

Շատ ամոթ է, որ 50 տարեկան մարդը եկեղեցում նման սադրանքների է դիմում. Նարեկ Պարոնյան

Շատ ամոթ է, որ 50 տարեկան մարդը եկեղեցում նման սադրանքների է դիմում. Նարեկ Պարոնյան Tue,…

36 րոպե ago

Շմայսը դեռ կգար, ներողություն կխնդրեր

Շմայսը դեռ կգար, ներողություն կխնդրեր Tue, 31 Mar 2026 13:49:50 +0400 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր…

40 րոպե ago