Մահացել է Լևոն Սահակյանը

Մահացել է Լևոն Սահակյանը

Fri, 27 Mar 2026 20:00:13 +0400


Մոսկվայում 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ականավոր պետական և հասարակական գործիչ Լևոն Գուրգենի Սահակյանը: Նա զգալի ավանդ է ունեցել Հայաստանի զարգացման գործում՝ զբաղեցնելով պատասխանատու պետական պաշտոններ՝ Հայկական ԽՍՀ արհմիությունների խորհրդի նախագահի, Հայաստանի կոմկուսի Երևանի քաղկոմի առաջին քարտուղարի և հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնները: Լևոն Սահակյանն ընտրվել է նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Լևոն Սահակյանի գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածը: Ողբերգության առաջին իսկ օրերից նա գլխավորել է մարդկանց փրկության և քաղաքների վերականգնման հանրապետական շտաբը՝ համակարգելով աղետի գոտում իրականացվող բարդագույն աշխատանքները:

Գործընկերներն ու մտերիմները Լևոն Սահակյանին կհիշեն որպես բացառիկ արժանապատվության և մեծ հոգու տեր անհատի, ով մշտապես օգնում էր մարդկանց և կարողանում էր համախմբել նրանց ընդհանուր գործի շուրջ: Իր հարազատների՝ կնոջ, զավակների և թոռների համար նա միշտ եղել է իմաստուն խորհրդատու և ամենաթանկ մարդը: Նրա վառ հիշատակը հավերժ կմնա բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել և հարգել են նրան:

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 30-ին, ժամը 11:00-ից 13:00-ն, Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատան հայկական հատվածում (հասցե՝ Սերգեյ Մակեևի փողոց 10, շինություն 4):

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մենք ավելի աղետալի վիճակում ենք․ սա է՞ մեզ խոստացված անվտանգությունը

Մենք ավելի աղետալի վիճակում ենք․ սա է՞ մեզ խոստացված անվտանգությունը Wed, 07 Oct 2026 17:39:30…

7 րոպե ago

Ժանտախտի դեպքերի մասին

Ժանտախտի դեպքերի մասին Wed, 07 Oct 2026 17:30:56 +0400 ՌԴ Իրկուտսկի մարզում ինֆեկցիայի հետ կապված…

15 րոպե ago

Ի՞նչ է եղել ձերբակալման պահին

Ի՞նչ է եղել ձերբակալման պահին Wed, 07 Oct 2026 17:14:10 +0400 Շաքիի տարածք ներթափանցած ադրբեջանցի…

32 րոպե ago

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը Ադրբեջանի խորհրդարանում չի վավերացնելու

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը Ադրբեջանի խորհրդարանում չի վավերացնելու Wed, 07 Oct 2026 17:10:41 +0400 Ադրբեջանի տարածքով երկաթուղային…

36 րոպե ago

Կա՞ արդյոք տեսանկարահանում, թե ոչ

Կա՞ արդյոք տեսանկարահանում, թե ոչ Wed, 07 Oct 2026 17:08:54 +0400 ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ…

37 րոպե ago

Ղազախներին ստիպում են կռվել ուկրաինացիների դե՞մ․ Մոսկվային մեղադրում են

Ղազախներին ստիպում են կռվել ուկրաինացիների դե՞մ․ Մոսկվային մեղադրում են Wed, 07 Oct 2026 17:00:56 +0400…

45 րոպե ago