Ֆայլաբազարում կանգնողի հանդեպ արհամարհանքը բնութագրում է Փաշինյանին

Ֆայլաբազարում կանգնողի հանդեպ արհամարհանքը բնութագրում է Փաշինյանին

Fri, 27 Mar 2026 21:18:32 +0400


Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ատում են ազատ խոսքն ու ազատ լրագրողներին։ Խոսում են այն մասին, որ լրատվամիջոցներն ու լրագրողներն այժմ ազատ են քան երբևէ, սակայն մոռանում են նշել, թե իր իշխանավարման շրջանում քանի լրագրողի, խմբագրի և լրատվամիջոցի դեմ է դատական հայց ներկայացվել, ճնշումներ գործադրվել, քաշքշուկից մինչեւ հավատարմագրումից զրկել։ Հինգշաբթի օրը կառավարության նիստից հետո տեղի ունեցած բրֆինգի ժամանակ էլ Փաշինյանը լեզվակռվի մեջ մտավ լրագրողների հետ։ «Երբ ես վարչապետ չլինեմ, դուք 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու»,- հայտարարեց նա՝ դիմելով լրագրող Վահե Մակարյանին։ «Ձեր քվեարկությունը գաղտնի է, և Դուք քվեարկության օրը գիտեմ, թե ում օգտին կքվեարկեք. դուք կքվեարկեք «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Դուք հիմա այլ բան չեք ասում, որովհետև վաղվանից կկտրվի ձեր ֆինանսավորումը։ Իսկ երբ չքվեարկեք «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, էլի կտրվելու է Ձեր ֆինանսավորումը»,- ասաց Փաշինյանը։

«Դուք հիմա լրագրող եք աշխատում, աշխատանք ունեք, որովհետև ես վարչապետ եմ, որովհետև էն մարդիկ, ովքեր ձեզ ֆինանսավորում են, իրենց պետք եք` Դուք, որ գաք էս միկրոֆոնի տակ կանգնեք» ու կոշտ հարցեր տաք ինձ, որ հետո ասեն` ես թույլ եմ, քանի որ քո ծնոտին չհարվածեցի»,- հավելեց Փաշինյանը։

Հետո հայտարարեց, որ իր ուժեղությունը ոչ թե «ծնոտին տալու» մեջ է, այլ իր լեգիտիմության: Ապա հորդորեց լրագրողներին` գումար ծախսել և կրթվել, ինչպես ինքն է անում` «բարձրացնել կրթական և պրոֆեսիոնալ մակարդակը»։ Եւ հավանաբար գիտակցելով, որ չափն անցել է` ներողություն խնդրեց` եթե վիրավորել է լրագրողին: Քիչ հետո նաեւ լրագրող Հովհաննես Շողիկյանի հարցին պատասխանեց քամահրանքով, թե` ինչպես է նման գիտելիքներով այսքան տարի լրագրող աշխատել, իսկ Շողիկյանն ընդամենը հարցնում էր` ինչ քարտեզ է փակցված կրծքիդ, եթե դեռ սահմանազատում չեք արել:

«Իրատես» կայքի խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը շատ այլ խմբագիրների ու լրագրողների նման վրդովված է այդ պահվածքից եւ սա անվանում է «Ֆայլաբազառի» տրամաբանություն և մեսիականության վերջալույս»: «Երբ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը լրագրողների հետ հերթական բրիֆինգը վերածում է հոգեբանական տեռորի և անձնական վիրավորանքների, դա ընդամենը հուզական բռնկում չէ, այլ քաղաքական արատավոր աշխարհայացքի և խոր տագնապների բացահայտ դրսևորում։ Սույն պաշտոնյան տառապում է մեսիականության ծանր բարդույթով։ Պնդումը, թե լրագրողները գոյություն ունեն և աշխատում են միայն այն պատճառով, որ ինքը վարչապետ է, վկայում է միայն մեկ բանի մասին․ նա սեփական ներկայությունը դիտարկում է որպես տիեզերական կենտրոն, որի շուրջ պտտվում է ողջ իրականությունը։ Ըստ այդ տրամաբանության՝ ինքը ոչ թե ծառայում է ժողովրդին, այլ «թույլ է տալիս», որ մյուսները շնչեն և գոյություն ունենան։ Սա ժողովրդավարության լրիվ հակապատկերն է։ Թեև շեշտում է, թե իր ուժը լեգիտիմության մեջ է, բայց նրա խոսքը, սկզբից մինչև վերջ հագեցած է բռնության պատկերներով՝ «ծնոտին տալ», «ժամացույցը ձեռքից հանել», «հեռախոսը տանել»։ Սա թաքնված շանտաժի դասական օրինակ է. «Եթե ես չլինեմ, ձեզ կծեծեն ու կթալանեն»։ Սրանով փորձում է ներշնչել, որ ինքն է միակ երաշխավորը քաոսի դեմ՝ կիրառելով բռնապետերին բնորոշ «փրկչական» գործիքակազմը։ Լրագրողներին որպես «ֆինանսավորվող գործիք» պիտակավորելը և նրանց մասնագիտական որակը նսեմացնելն ակամա բացահայտում է հենց իր անցյալը։ Նա լրագրությունը տեսնում է բացառապես այդ պրիզմայով, քանի որ հենց ինքն է այդ տրամաբանությամբ գործել։ Սա խիստ վտանգավոր ազդակ է ազատ խոսքի համար, որտեղ մասնագիտական սկզբունքը փոխարինվում է «տերերի» մասին պատկերացումներով։ Իսկ «ֆայլաբազառը» որպես սպառնալիք օգտագործելը բացահայտում է նրա վերաբերմունքը սովորական աշխատավորի հանդեպ։
Եթե սույն օբյեկտն իսկապես հարգեր «հպարտ քաղաքացուն», ապա ֆիզիկական աշխատանքով հաց վաստակելը չէր օգտագործի որպես անեծք կամ պատիժ։

Սա հուշում է՝ «ժողովրդի մարդ» կերպարն ընդամենը դիմակ է, իսկ իրականում կա հստակ տարանջատում «ընտրյալների» և «բազառում կանգնողների» միջև։

Իբր լրագրողների, բայց իրականում հայ հանրության ականջի համար հնչեցրած հերթական անբարո ձևակերպումները ոչ թե ուժի դրսևորում էին, այլ խոր տագնապի նշան։ Երբ քաղաքական գործիչը սկսում է կանխատեսել մարդկանց անձնական ողբերգությունները՝ «4 ժամ հետո գործազուրկ կլինեք», «հեռախոսներն ու ժամացույցները կտանեն», նշանակում է՝ նա այլևս չունի բովանդակային փաստարկներ և անցել է իր սիրած զբաղմունքին՝ հոգեբանական տեռորի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Դու քո դեմ ես պայքարում, ոչնչացնում ես ինքդ քեզ, դա է պատճառը այս իրականության

«Հրապարակ». Դու քո դեմ ես պայքարում, ոչնչացնում ես ինքդ քեզ, դա է պատճառը այս իրականության…

13 րոպե ago

Բյուրեղավանի համաճարակի առեղծվածը

Բյուրեղավանի համաճարակի առեղծվածը Thu, 23 Apr 2026 12:35:45 +0400 Վերջին օրերին Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա են…

23 րոպե ago

Անահիտ Մանասյանը կգնա՞ Բաքու

Անահիտ Մանասյանը կգնա՞ Բաքու Thu, 23 Apr 2026 12:33:55 +0400 Latest news from Secure News…

25 րոպե ago

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ձախողակ Իտալիան խլում է Իրանի իրավունքը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ձախողակ Իտալիան խլում է Իրանի իրավունքը Thu, 23 Apr 2026 12:30:42 +0400…

28 րոպե ago

Քաղաքացին շիշ է նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ

Քաղաքացին շիշ է նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ Thu, 23 Apr 2026 12:18:00 +0400 Latest news…

41 րոպե ago

«Հրապարակ». Ես հավատով եմ գնալու ընտրության

«Հրապարակ». Ես հավատով եմ գնալու ընտրության Thu, 23 Apr 2026 12:15:53 +0400 «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական…

43 րոպե ago