Հայհոյանքը, վիրավորանքը և ատելության խոսքը քաղաքական խոսույթ դարձրած իշխանությունը «պայքարում» է դրա դեմ

Հայհոյանքը, վիրավորանքը և ատելության խոսքը քաղաքական խոսույթ դարձրած իշխանությունը «պայքարում» է դրա դեմ

Sat, 28 Mar 2026 10:28:21 +0400


Հայհոյանքը, վիրավորանքը և ատելության խոսքը քաղաքական խոսույթ դարձրած իշխանությունը «պայքարում» է դրա դեմ:

Արդարադատության նախարարությունը շրջանառում է մի նախագիծ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել ատելության խոսք տարածելու համար։ Մասնավորապես անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում՝ հայհոյանք հնչեցնելը, կամ այնպիսի վարքագիծ դրսևորելը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով տուգանվելու է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։
Անձը կամ անձանց խումբը, որոնց նկատմամբ հնչեցվել է ատելության խոսք կամ դրսևորվել է ատելության վարքագիծ, կարող է դիմել դատարան`պահանջելու ԶԼՄ-ից հեռացնել այդ ատելության խոսքը, ներղություն կամ ոչ նյութական վնասի հատուցում։

Գրանցված դոմեյնով կայքերին և ԶԼՄ-երին պարտադրվելու է երեք օրվա ընթացքում հեռացնել նյութը, իսկ չհեռացնելու դեպքում տուգանել երկու միլիոն դրամով։

Սա կարելի է համարել ատելության խոսքի տարածման դեմ իրավական կանխարգելող մեխանիզմ, սակայն հակաժողովրդավարական կամ կեղծ ժողովրդավարական երկրում, ինչպիսին Հայաստանն է հիմա, իշխանությունը սա օգտագործելու է ընդդիմության և մրցակիցների դեմ։ Բայց ամենակարևորը՝ թուրքերին և ադրբեջանցիներին թիրախավորելը, նրանց մասին խոսելը այսուհետև հետապնդվելու է, բայց վարչապետը կամ ՔՊ-ական որևէ մեկը, որը ատելության խոսք է տարածում հայկական էթնիկ խմբի նկատմամբ՝ օրինակ արցախցիների, հաստատ չի տուգանվելու։ Ավելորդ է խոսել այն մասին, որ դա կարող են անել ֆեյքերի միջոցով:

Եթե հիշում եք, Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված պայմանագրի 8-րդ հոդվածով սահմանվում էր, որ «Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»։

Այս պարտավորությունը կատարելու համար կողմերը (ավելի ճիշտ կլինի ասել միայն մեկ կողմը` Հայաստանը) պետք է ներպետական իրավական երաշխիքներ ապահովեն, որից մեկը հենց այս նախագիծն է։ Բայց մենք ինչպես միշտ վազում ենք կատարելու մեր վրա դրված պահանջները, իսկ Ադրբեջանում հայատյացությունը նոր ինստիտուցիոնալ արմատներ է գցում։

Անի Սամսոնյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել

Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել Fri, 23 Oct 2026 14:59:54 +0400 Latest news…

14 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Fri, 23 Oct 2026 14:45:25 +0400…

28 րոպե ago

Կիրակի օրը «Ուժեղ Հայաստանը» հաղթանակ է տանելու

Կիրակի օրը «Ուժեղ Հայաստանը» հաղթանակ է տանելու Fri, 23 Oct 2026 14:45:23 +0400 Latest news…

28 րոպե ago

Այսօր «Ուժեղ Հայաստանի» անդամներից 10-ի տներն են խուզարկել, ձերբակալել, տարել են Երևան

Այսօր «Ուժեղ Հայաստանի» անդամներից 10-ի տներն են խուզարկել, ձերբակալել, տարել են Երևան Fri, 23 Oct…

37 րոպե ago

Ռուսաստան – ԱՄՆ – Ուկրաինա բանակցությունները կկայանան նոյեմբերին

Ռուսաստան – ԱՄՆ – Ուկրաինա բանակցությունները կկայանան նոյեմբերին Fri, 23 Oct 2026 14:35:17 +0400 Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա…

39 րոպե ago

Ռուսաստանհը նորից հարվածել է

Ռուսաստանհը նորից հարվածել է Fri, 23 Oct 2026 14:30:17 +0400 Ռուսաստանի զինուժն այս գիշեր հարվածներ…

44 րոպե ago