«Հրապարակ»․ Դիլիջանցիների եւ քաղաքի հյուրերի առողջությունը վտանգված է

«Հրապարակ»․ Դիլիջանցիների եւ քաղաքի հյուրերի առողջությունը վտանգված է

Sat, 28 Mar 2026 12:45:54 +0400


2020թ․ հունվարի 15-ին պետք է ուժի մեջ մտեր այն որոշումը, որով անասունների մորթը պետք է կատարվեր միայն դրա համար նախատեսված, սանիտարական համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցներում: Բակերում անասունների մորթն արգելվելու էր։ Հետո կառավարության որոշման ժամկետը հետաձգվեց մինչեւ 2020 թ. հուլիսի 1-ը, ապա այդ որոշման կիրառումը հետաձգվեց։ 2020-ին նախատեսված էր Տավուշի մարզում շահագործման հանձնել 11 սպանդանոց։ Սակայն այդ սպանդանոցների գործարկումը չկատարվեց, քանի որ գոյություն ունեին փաստաթղթային խնդիրներ, նաեւ՝ հողահատկացման հետ կապված հարցեր։ Սպանդանոցներ գործարկելու մտադրություն ունեցող գործարարները մտմտում էին, թե արժե՞ մեծ ծախսեր կատարելով՝ սպանդանոցներ հիմնել, դրանք կարո՞ղ են շահույթ ապահովել։

Նախկինում Տավուշի մարզպետարանից ինձ հայտնել էին, որ մեկական սպանդանոց է գործում Իջեւանում, Նոյեմբերյանում, Բերդում եւ Դիլիջանում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին 2024թ․ ապրիլի 30-ին հարցում եմ արել, թե Տավուշի մարզի որ բնակավայրերում են սպանդանոցներ գործում, Դիլիջան քաղաքի ու Դիլիջան համայնքի 6 գյուղերի անասունները որտե՞ղ են մորթվում։ 2024թ․ մայիսի 6-ին Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Մարզում գործում է 5 սպանդանոց՝ 1-ական Նոյեմբերյան (ք․ Նոյեմբերյան), Դիլիջան (ք․ Դիլիջան), Իջեւան (գ․ Գետահովիտ) համայնքներում, 2 հատ Բերդ համայնքում (ք․ Բերդ եւ գ․ Նավուր)»: Մարզպետարանի պատասխանում նշված է, որ դրանցից մեկը Դիլիջանում է։ 2025թ․ սեպտեմբերի 16-ին մարզպետին նոր հարցում եմ արել․ «Ի պատասխան իմ 2024թ․ ապրիլի 30-ի հարցման, հայտնել եք, որ Դիլիջանում սպանդանոց է գործում։ Որտե՞ղ է սպանդանոց գործում, ո՞ր կազմակերպության կողմից է այն շահագործվում, ո՞ր տարածքում»։ Մարզպետարանից հայտնել են․ «Ձեզ ներկայացված նախկին տեղեկատվությունից հետո անցած ժամանակահատվածում Դիլիջան համայնքում մեր կողմից նշված սպանդանոցի շահագործումը դադարեցվել է»։ Իրականում, Դիլիջանում 2024-ին օրինական կարգով սպանդանոց չի գործել, որ դրա շահագործումն էլ 2025-ին դադարեցվեր։ 2026թ․ մարտի 17-ին մարզպետ Հ․ Ղալումյանին տեղեկատվական նոր հարցում եմ արել․ «Դիլիջան համայնքում ե՞րբ է սպանդանոց գործարկվելու, ներկայում Դիլիջան քաղաքում վաճառվող, Դիլիջանի սննդի կետերում իրացվող միսը ո՞ր սպանդանոցներում անասունների մորթի արդյունք է»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Դիլիջան քաղաքի մսի կետերում վաճառվող մսամթերքը մոտակա տարածքներում գործող սպանդանոցների մսեղիքն է, իսկ Դիլիջանի սպանդանոցը կգործի մոտակա ժամանակներում»։

Սա, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը, Դիլիջանին ամենամոտ սպանդանոցները քաղաքից 34 կմ հեռավորությամբ գտնվող Իջեւան, Վանաձոր քաղաքներում են, դիլիջանցիներն անասուններին բեռնատարներով Իջեւան ու Վանաձոր չեն տեղափոխում, որ այնտեղ մորթեն։ Մարզպետի նշած «մոտակա ժամանակները» շատ անորոշ է, այլապես կհայտներ, որ Դիլիջանում սպանդանոց կգործարկվի, օրինակ, 2026 կամ 2027 թվականին։ Դիլիջանում գործում են տասնյակ հյուրանոցներ, մոթելներ, ռեստորաններ, սրճարաններ, որտեղ մատուցվող մսեղիքը սպանդանոցային ծագում չունի։ Դիլիջանի, համայնքի գյուղերի բնակիչների, տուրիստական Դիլիջանի հյուրերի առողջությունը վտանգի տակ է, քանզի այդտեղ իրացվող միսը սպանդանոցային ծագում չունի, այն կարող է հիվանդ, վարակված անասունների մսեղիք լինել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

34 րոպե ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

48 րոպե ago

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը Thu, 05…

57 րոպե ago

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում Thu, 05 Nov…

1 ժամ ago

Միակ «գործիքը»

Միակ «գործիքը» Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400 Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ…

1 ժամ ago

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան Thu, 05 Nov 2026 08:54:16 +0400 Երեկ Հայաստանյան առաջատար քաղաքական…

1 ժամ ago