Զելենսկին էլի «մունաթ» է գալիս ԱՄՆ-ի վրա
Sat, 28 Mar 2026 13:00:12 +0400
Ուկրաինայի վրա ճնշումը չի հանգեցնի պատերազմի արագ ավարտի, հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։
«Ես կարծում եմ, որ եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է պատերազմի արագ ավարտ, այն չի լուծվի Ուկրաինայի վրա ավելի մեծ ճնշում գործադրելով։ Այն կլուծվի Ռուսաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելով։ Բայց դա նրանց ընտրության իրավունքն է», – ասել է Զելենսկին Le Monde-ին տված հարցազրույցում։
Ուկրաինայի առաջնորդը ընդգծել է, որ ներկայումս Ռուսաստանի վրա ճնշումը բավարար չէ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի կողմից։
Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը չի օգնի նվազեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները։ Նա նշել է, որ նավթային ոլորտի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո առաջին օրերին Ռուսաստանը վաստակել է ոչ թե հարյուր միլիոնավոր, այլ միլիարդավոր դոլարներ։
Միևնույն ժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունները շեղում են ուշադրությունը Ուկրաինայից։