Փրկիչն ու փրկվածը

Փրկիչն ու փրկվածը

Sat, 28 Mar 2026 17:15:02 +0400


Գուցե ասեք՝ հին բան եմ ասում, բայց պիտի հիշեցնեմ։ Մակարենկոն ասում էր, որ մարդուն կարելի է բնութագրել, թե նա ինչպես է լվացվում։ Սովորական լվացվելու մեջ էլ մարդու կուլտուրան է երևում։ Մեջբերումս բառացի չէ։ Մակարենկոն չէր կարող մտածել, որ մարդը, առավել ևս երկրի առաջին դեմքը «սաղ կարտոշկան առած՝ կծոտելու է» հանրության աչքի առաջ, որ ասեր՝ մարդուն բնութագրում են, թե նա ինչպես է ուտում։ Այսօր ամեն ինչ փոխվել է։ Կարելի է ասել, որ մարդուն բնութագրում են նաև , թե նա ինչպես է գրկախառնվում։ Մի նկար հանդիպեցի մամուլում, որի մասին չխոսել չեմ կարող։

Փաշինյանն այնպես է ընկել մի կնոջ գրկի մեջ, ասես դրախտ է ընկել։ Բայց այստեղ խնդիրը գրկախառնվելը չէ․ մարդը մարդ է, զգացմունք ունի, կարող է գրկել։ Խնդիրը վատ բեմադրությունն է։ Կինն ասում է ․ «Դուք իմ հերոսն եք։ Ես ՌԴ-ում եմ ապրել։ 2007-ից խոսում են, որ ՀՀ-ն դառանալու է ռազմաբազա, ռուսական ռուբլով։ Դուք ՀՀ-ն փրկել եք»։ Կնոջը երևի հանձնարարել էին , որ այնպես գրկի օբյեկտին, որ ոսկորները ճտճտա։ Կինն ասում է․ «Դուք իմ հերոսն եք։ ԵՍ ՌԴ-ում եմ ապրել։ 2007-ից խոսում են, որ ՀՀ-ն դառանալու է ռազմաբազա, ռուսական ռուբլով։ Դուք ՀՀ-ն փրկել եք»։ Կինը՝ ատելություն տարածելով ազգերի մեջ, Փաշինյանին խնդրում է, որ ատելություն տարածողներին տուգանի, մաքրի փողոցներից։ Այսինքն ներքին պառակտում էլ է մտցնում։

Գրկախառնվելը դարձել է քաղաքական ժեստ։ Մի տեսակ «լայվ» ապացույց՝ «տեսեք, ժողովուրդը սիրում է ինձ»։ Բայց սերը, եթե իսկական է, չի ճչում, չի ցուցադրվում, ոսկորները ճտճտացնելով չի չափվում նրա ուժգնությունը։ Երբ մարդուն այնպես են գրկում, որ շունչը կտրվի, դա արդեն ոչ թե ջերմություն է, այլ յուրացման փորձ՝ «Դու իմն ես» ենթատեքստով։ Երկուսն իրար այնպես են ,, խեղդում,,, ասես Փաշինյանն ասում է՝ ժողովուրդ, դու իմն ես, ժողովուրդն էլ՝ այդ կնոջ տեսքով, գոռում է՝ դու էլ իմն ես։ Երկուսն էլ դերի մեջ են․ մեկը փրկիչի, մյուսը՝ փրկվածի։ Մի փոքրիկմ սերիալ՝ հրապարակային տարածքում։
Բայց պետությունը սերիալ չէ։

Այստեղ գրկախառնություններով չեն որոշվում իրական խնդիրները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». 70 բժիշկ հարցաքննվել է, 15-ին մեղադրում են պացիենտների նմուշները վաճառելու մեջ

«Հրապարակ». 70 բժիշկ հարցաքննվել է, 15-ին մեղադրում են պացիենտների նմուշները վաճառելու մեջ Tue, 25 Aug…

7 րոպե ago

Որ կառույցն է մտել Լևոն Քոչարյանի տուն

Որ կառույցն է մտել Լևոն Քոչարյանի տուն Tue, 25 Aug 2026 08:43:01 +0400 Հակակոռուպցիոն կոմիտեից…

10 րոպե ago

ՔԿ աշխատակիցները մտել են «Օրանժ Ֆիթնես»

ՔԿ աշխատակիցները մտել են «Օրանժ Ֆիթնես» Tue, 25 Aug 2026 08:32:57 +0400 Մեր տեղեկություններով՝ Քննչական…

20 րոպե ago

ԱԱԾ-ն ներխուժել է Լևոն Քոչարյանի բնակարան

ԱԱԾ-ն ներխուժել է Լևոն Քոչարյանի բնակարան Tue, 25 Aug 2026 08:28:36 +0400 Latest news from…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում

«Հրապարակ»․ Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում Tue, 25 Aug 2026 08:15:33 +0400 Գեղարքունիքի մարզպետ Կարեն…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել

«Հրապարակ»․ Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել Tue, 25 Aug 2026 08:10:25 +0400 Մեզ Սյունիքից…

43 րոպե ago