ՔՊ-ի վրա վատ երազ եմ տեսել

ՔՊ-ի վրա վատ երազ եմ տեսել

Sat, 28 Mar 2026 18:45:46 +0400


Արա, ՔՊ, մի պահ պատկերացրեք, որ Ալիեւը «գմփացրել» է Նիկոլի բունկերը, եւ Նիկոլը չկա: Այո, պատկերացրեք, որ Իրանի դեպքն է տեղի ունեցել, եւ Հայաստանն այդ պահից վարչապետ չունի, ի՞նչ կանեիք դուք: Դուրս կգայիք փողո՞ց, ինչպես իրանցիներն արեցին, կշարունակեիք «ուրախ ավտոբուսով» քարոզարշա՞վ անել, թե՞ ձեր կուսակից Պապիկյան Սուրոյից կպահանջեիք պատասխան հարված հասցնել Ալիեւի բունկերին: Դուք ոչինչ էլ չէիք անի: Ուրուր տեսած հավերի պես կփախչեիք այս ու այն կողմ, ձեր ընտրողներին մոռացած, բեռ-բոխչա կապած՝ կլցվեիք ավտոներն ու հայդա՝ Վրաստանի սահման: Սխալվո՞ւմ եմ… Ոչ, չեմ սխալվում: Ես ավելի քան համոզված եմ, որ ձեր ռահվիրան այս տարիներին գոնե մի «տառական» չի աճեցրել, որ նման դեպքերում փոխարինի իրեն: Ցույց տվեք ինձ այդ մարդուն, եթե կա: Խնդրում եմ՝ Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, Վահագն Ալեքսանյան չառաջարկել: Ես այդպիսի հարվածի չեմ դիմանա:

Չկաք, տղաներ եւ աղջիկներ, չեք աճել, չեք հասել այն մակարդակին, որ ձեզնից որեւէ մեկին որեւէ մեկը պատկերացնի Նիկոլի աթոռին: Մարդիկ Նիկոլին են արդեն դժվար պատկերացնում այդ աթոռին, ուր մնաց՝ ձեզ: Թերթերը գրել էին, որ «ուրախ ավտոբուսի» «պասաժիրներն» սկսել են զզվել Նիկոլից, որ նա միայնակ է քարոզչություն անում, ինքն է որոշում՝ ով իջնի ավտոբուսից՝ ժողովրդի հետ հանդիպման, ով գլուխը դուրս չհանի, ով իր կողքին կանգնի, ով արագ ծլկի, երբ գյուղացին անհարմար հարցեր է տալիս: Ձեր զզվանքն արդար չէ, պարոնայք եւ տիկնայք ՔՊ-շնիկներ: Նիկոլը շատ լավ է ճանաչում բոլորիդ եւ ձեզնից շատ ավելի լավ գիտի ձեր ունակությունները: Կարող ենք, ի դեպ, փորձել… Լոռի դեռ հիմնավոր չեք գնացել, չէ՞: Գնացեք՝ առանց Նիկոլի, եթե կարող եք: Լոռիում ի՞նչ չկա: Լոռվա կարտոֆիլը սովետի վախտ աշխարհ էր թնդացնում… Գառան խաշլամա, քամած մածուն, արաժան, բոքոն հաց… Հա՛մ կերեք, հա՛մ քարոզարշավ արեք: Կանե՞ք: Նկատի ունեմ՝ առանց Նիկոլի կկարողանա՞ք: Չեք կարողանա, որովհետեւ այդ մի ավտոբուս «պասաժիրը» զրո է, զրո՝ առանց 1-ի:

Հիմա էլ այնպես չստացվի, թե Նիկոլին եմ մեծացնում ու կարեւորում: Նա հա՛մ ՔՊ-ի առաջնորդն է, հա՛մ էլ ՔՊ-ի ամենամեծ գլխացավանքը: Նա ինչքան պաշտոն, աշխատավարձ ու պարգեւավճար է բաժանել ձեզ, երկու այդքան էլ խայտառակել է: Խայտառակել է բոլոր առումներով՝ ոլորտ առ ոլորտ, մասնագետ առ մասնագետ, ՔՊ-շնիկ առ ՔՊ-շնիկ: Աշխատե՞լ ես Նիկոլի հետ, ուրեմն դավաճան ես, կապիտուլյանտ ես, հողատու ես, ազգակործան պատուհաս ես: Նիկոլից մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց դա ես դու: Եթե Նիկոլը գաղափարախոսություն չունի, ուրեմն՝ դու էլ չունես: Ձեզ համար հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, երկիրը՝ մարգագետին, անկախությունը՝ պարապ վախտի խաղալիք, պաշտոնն ու փողը՝ Աստված: Սա եք դուք: Դուք այլ կերպ լինել չէիք էլ կարող, որովհետեւ Նիկոլն է այդպիսին:

Ինչեւէ, անցնենք առավել խաղաղ զրույցի: Շարադրություն գրել կարո՞ղ եք… Հրաշալի է: Դե ուրեմն թուղթ ու գրիչ վերցրեք, որովհետեւ հիմա մի կես էջանոց շարադրություն եք գրելու՝ «Ինչ կանեի ես, եթե Ալիեւը գմփացներ Նիկոլի բունկերին, եւ Նիկոլը, հեռը իրանից, ոչնչացվեր»: Գրեք՝ ինչ խելքներիդ փչի, ոչնչից մի վախեցեք, ներքեւում ձեր անուն-ազգանունները չեք նշելու, անստորագիր է: Գրեք այն հերոսությունների մասին, որոնց դուք ընդունակ կլինեիք, եթե Ալիեւը գմփացներ Նիկոլի բունկերը: Խնդրում եմ միայն այնպիսի բաներ չգրեք, որ հանկարծ պատերազմ սկսվի: Դա ամենավատ նվերը կլինի ձեր առաջնորդի հիշատակին: Կարող եք գրել, որ կդիմեք Թրամփին, Կայա Կալլասին, Էրդողանին, չեք խորշի անգամ ՀԱՊԿ-ին ու Պուտինին դիմել, որ մի բան անեն…

Ժամկետների մասին: Շարադրությունները փոխանցեք ինձ մինչեւ ս.թ. հունիսի 6-ը: Հունիսի 7-ն ազատ օր է, իսկ հունիսի 8-ին ձեզ կտամ նոր շարադրություն, բայց այն մասին, թե ինչ եք մտադիր անել Նիկոլի հեռանալուց հետո, եթե նա դեռ ողջ է, ու Ալիեւը նրա բունկերը չի գմփացրել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զանգվածային ինքնաբացարկներ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունում

Զանգվածային ինքնաբացարկներ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունում Thu, 21 May 2026 22:45:35 +0400 «Բոլորին դեմ եմ»…

15 րոպե ago

Զելենսկին զգուշացրել է Լուկաշենկոյին

Զելենսկին զգուշացրել է Լուկաշենկոյին Thu, 21 May 2026 22:30:58 +0400 Բելառուսի ղեկավարությունը «պետք է զգոն…

29 րոպե ago

ՔԿ-ն մանրամասնում է Թևանյանի դեմ քրեական վարույթը

ՔԿ-ն մանրամասնում է Թևանյանի դեմ քրեական վարույթը Thu, 21 May 2026 22:25:36 +0400 ՔԿ խոսնակ…

35 րոպե ago

Բոշայի նման դռնեդուռ ընկած խնդրում են՝ եկեք մասնակցեք Փաշինյանի քարոզարշավին

Բոշայի նման դռնեդուռ ընկած խնդրում են՝ եկեք մասնակցեք Փաշինյանի քարոզարշավին Thu, 21 May 2026 22:15:38…

45 րոպե ago

Գլխավոր հրամանատարին պատժել են բանակի հաշվին ատամներ սարքելու համար

Գլխավոր հրամանատարին պատժել են բանակի հաշվին ատամներ սարքելու համար Thu, 21 May 2026 22:00:09 +0400…

1 ժամ ago

Հայաստանի գլխին կախված գոյաբանական վտանգը

Հայաստանի գլխին կախված գոյաբանական վտանգը Thu, 21 May 2026 21:50:51 +0400 Հունիսի 7-ին ընդառաջ՝ մեր…

1 ժամ ago