Ինչ է կատարվում Ադրբեջանում․կրկին մարդկանց են տարհանում
Sat, 28 Mar 2026 19:00:41 +0400
Ադրբեջանի ԱԻՆ-ը շարունակում է ձեռնարկել համապատասխան անվտանգության միջոցառումներ ուժեղ անձրևներից տուժած տարածքներում, հաղորդում է նախարարությունը։
Ըստ այդ երկրի ԶԼՄ-ների, որոնք հղում են անում գերատեսչությանը, միջոցառումների արդյունքում 84 մարդ, այդ թվում՝ 20 անչափահաս, տարհանվել է ավելի անվտանգ տարածքներ։
Արտակարգ իրավիճակների աշխատակիցները ներկայումս շարունակում են իրենց աշխատանքը այս տարածքում։
Նշվում է, որ հորդառատ անձրևները մեծ վնասներ են հասցրել Բաքվում, Սումգայիթում և այլ շրջաններում։