Ով է Վասիլի Միտրոխինը եւ ինչ է իրենից ներկայացնում «Միտրոխինի արխիվը»՝ որպես ԿԳԲ խոշորագույն «սլիվներից մեկը

Ով է Վասիլի Միտրոխինը եւ ինչ է իրենից ներկայացնում «Միտրոխինի արխիվը»՝ որպես ԿԳԲ խոշորագույն «սլիվներից մեկը

Sat, 28 Mar 2026 20:00:07 +0400


«Միտրոխինի արխիվը» հանդիսանում է խորհրդային ԿԳԲ-ի, հատկապես՝ արտաքին հետախուզության պատմության ամենից նշանակալի սկզբնաղբյուրներից մեկը, որն ընդգրկում է Սառը Պատերազմի ժամանակ ծավալված «անարյուն պատերազմի» կարեւոր ժամանակաշրջաններից մեկը։ Այն ոչ միայն արժեքավոր է իր եզակի ծագմամբ, այլ նաեւ պարունակած փաստաթղթերի ծավալով, եւ ԿԳԲ-ի՝ արտասահմանում ծավալած գործունեության մասին բովանդակությամբ։ Ու թեեւ շատ մասնագետներ փորձում են վիճարկել փաստաթղթերի արժանահավատությունը եւ այլն, սակայն պարզ է, որ օրինակ՝ լյուստրացիայի բացակայության պայմաններում այն շարունակում է պահպանել իր նշանակությունն ու արժեքը։

Արխիվը ստեղծել է խորհրդային ԿԳԲ-ի Առաջին գլխավոր վարչության նախկին աշխատակից Վասիլի Նիկիտիի Միտրոխինը (1922–2004)։ Վերջինս 1950-ական թվականներից աշխատել է արտաքին հետախուզական համակարգում, իսկ 70-ականներին ստացել է հասանելիություն ԿԳԲ կենտրոնական արխիվների նկատմամբ։ Առանցքային նշանակություն է ունենում նրա մասնակցությունը Առաջին գլխավոր վարչության արխիվի՝ Լուբյանկայից Յասենեւո տեղափոխման գործում՝ 1972-84 թթ։ Այդ շրջանում է, որ նա սկսում է գաղտնի կերպով արտագրել փաստաթղթերը, դուրս բերելով ձեռագիր իր գրառումները արխիվից։ Խորհրդային Միության քայքայումից հետո, 1992 թվականին նա այդ նյութերը փոխանցում է բրիտանական MI6 հետախուզական ծառայությանը, ինքն էլ տեղափոխվում է Մեծ Բրիտանիա։

Միտրոխինի արխիվը դասական իմաստով արխիվ չէ։ Այնտեղ վավերագիր փաստաթղթեր չկան, այլ ձեռագիր կոնսպեկտներ եւ գրառումներ, որոնք արվել են Միտրոխինի կողմից՝ բնօրինակ փաստաթղթերից։ Արխիվն ընդգրկում է 1930-80-ական թվականները եւ վերաբերվում է ԿԳԲ-ի՝ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում ու «երրորդ աշխարհի» երկրներում գործունեությանը, գործակալական ցանցին, քայքայիչ գործունեության մեթոդներին, ռազմավարական պլաններին, եթե պատերազմ սկսվի։ Մեծ Բրիտանիայում Միտրոխինի համակարգում է իր նյութերը, ստեղծվելով տասնյակ մեքենագրված հատորներ, որոնց հիման վրա արդեն իրականացվում են գիտական որոշ հրապարակումներ։ Այդ նյութերի հիման վրա, բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Էնդրյուն երկու կարեւոր աշխատություն է հրատարակում 1999 եւ 2005 թվականներին։ Ներկայումս արխիվը պահվում է Մեծ Բրիտանիայում՝ Չերչիլի արխիվների Կենտրոնում։ Մասնակի բաց է ուսումնասիրողների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանական մամուլը Փաշինյանի կատակի և Մոսկվա այցի մասին

Ադրբեջանական մամուլը Փաշինյանի կատակի և Մոսկվա այցի մասին Wed, 01 Apr 2026 20:05:43 +0400 Նիկոլ…

8 րոպե ago

Մի հոգի կա պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է

Մի հոգի կա պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է Wed, 01 Apr 2026 20:00:32…

14 րոպե ago

Նախագահի եւ հետախուզության ղեկավարի միջեւ հակասություններ կան

Նախագահի եւ հետախուզության ղեկավարի միջեւ հակասություններ կան Wed, 01 Apr 2026 20:00:16 +0400 ԱՄՆ նախագահ…

14 րոպե ago

ՌԴ նախագահը մեկուկես ժամ սպասեցրել է Փաշինյանին

ՌԴ նախագահը մեկուկես ժամ սպասեցրել է Փաշինյանին Wed, 01 Apr 2026 19:55:16 +0400 Մոսկվայում ընթանում…

19 րոպե ago

«Խեղկատակ ես լրիվ, մարդ ամաչում ա քո տեղը», «Կլինի Մոսկվայից էլ հետ չգաս». քոմենթներ

«Խեղկատակ ես լրիվ, մարդ ամաչում ա քո տեղը», «Կլինի Մոսկվայից էլ հետ չգաս». քոմենթներ Wed,…

29 րոպե ago

Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի. Փաշինյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի. Փաշինյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Wed, 01 Apr 2026 19:42:44…

31 րոպե ago