Ով է Վասիլի Միտրոխինը եւ ինչ է իրենից ներկայացնում «Միտրոխինի արխիվը»՝ որպես ԿԳԲ խոշորագույն «սլիվներից մեկը

Ով է Վասիլի Միտրոխինը եւ ինչ է իրենից ներկայացնում «Միտրոխինի արխիվը»՝ որպես ԿԳԲ խոշորագույն «սլիվներից մեկը

Sat, 28 Mar 2026 20:00:07 +0400


«Միտրոխինի արխիվը» հանդիսանում է խորհրդային ԿԳԲ-ի, հատկապես՝ արտաքին հետախուզության պատմության ամենից նշանակալի սկզբնաղբյուրներից մեկը, որն ընդգրկում է Սառը Պատերազմի ժամանակ ծավալված «անարյուն պատերազմի» կարեւոր ժամանակաշրջաններից մեկը։ Այն ոչ միայն արժեքավոր է իր եզակի ծագմամբ, այլ նաեւ պարունակած փաստաթղթերի ծավալով, եւ ԿԳԲ-ի՝ արտասահմանում ծավալած գործունեության մասին բովանդակությամբ։ Ու թեեւ շատ մասնագետներ փորձում են վիճարկել փաստաթղթերի արժանահավատությունը եւ այլն, սակայն պարզ է, որ օրինակ՝ լյուստրացիայի բացակայության պայմաններում այն շարունակում է պահպանել իր նշանակությունն ու արժեքը։

Արխիվը ստեղծել է խորհրդային ԿԳԲ-ի Առաջին գլխավոր վարչության նախկին աշխատակից Վասիլի Նիկիտիի Միտրոխինը (1922–2004)։ Վերջինս 1950-ական թվականներից աշխատել է արտաքին հետախուզական համակարգում, իսկ 70-ականներին ստացել է հասանելիություն ԿԳԲ կենտրոնական արխիվների նկատմամբ։ Առանցքային նշանակություն է ունենում նրա մասնակցությունը Առաջին գլխավոր վարչության արխիվի՝ Լուբյանկայից Յասենեւո տեղափոխման գործում՝ 1972-84 թթ։ Այդ շրջանում է, որ նա սկսում է գաղտնի կերպով արտագրել փաստաթղթերը, դուրս բերելով ձեռագիր իր գրառումները արխիվից։ Խորհրդային Միության քայքայումից հետո, 1992 թվականին նա այդ նյութերը փոխանցում է բրիտանական MI6 հետախուզական ծառայությանը, ինքն էլ տեղափոխվում է Մեծ Բրիտանիա։

Միտրոխինի արխիվը դասական իմաստով արխիվ չէ։ Այնտեղ վավերագիր փաստաթղթեր չկան, այլ ձեռագիր կոնսպեկտներ եւ գրառումներ, որոնք արվել են Միտրոխինի կողմից՝ բնօրինակ փաստաթղթերից։ Արխիվն ընդգրկում է 1930-80-ական թվականները եւ վերաբերվում է ԿԳԲ-ի՝ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում ու «երրորդ աշխարհի» երկրներում գործունեությանը, գործակալական ցանցին, քայքայիչ գործունեության մեթոդներին, ռազմավարական պլաններին, եթե պատերազմ սկսվի։ Մեծ Բրիտանիայում Միտրոխինի համակարգում է իր նյութերը, ստեղծվելով տասնյակ մեքենագրված հատորներ, որոնց հիման վրա արդեն իրականացվում են գիտական որոշ հրապարակումներ։ Այդ նյութերի հիման վրա, բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Էնդրյուն երկու կարեւոր աշխատություն է հրատարակում 1999 եւ 2005 թվականներին։ Ներկայումս արխիվը պահվում է Մեծ Բրիտանիայում՝ Չերչիլի արխիվների Կենտրոնում։ Մասնակի բաց է ուսումնասիրողների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ՀՀ-ում կոպտագույն կերպով խախտվում է անմեղության կանխավարկածը

ՀՀ-ում կոպտագույն կերպով խախտվում է անմեղության կանխավարկածը Sun, 29 Mar 2026 00:29:54 +0400 Պատմաբան Արեգ…

2 ժամ ago

ՔՊ ընտրություններ․ ովքեր են այս պահին առաջատար հնգյակում

ՔՊ ընտրություններ․ ովքեր են այս պահին առաջատար հնգյակում Sat, 28 Mar 2026 23:45:09 +0400 «Քաղաքացիական…

3 ժամ ago

Հնդկական ռուփին փոխարժեքային պատմական նվազագույն ցուցանիշ է արձանագրել

Հնդկական ռուփին փոխարժեքային պատմական նվազագույն ցուցանիշ է արձանագրել Sat, 28 Mar 2026 23:30:12 +0400 Հնդկական…

3 ժամ ago

Ինձ ամենից շատ զարմացնում է ծառերի, կանաչի հանդեպ սրանց բարբարոսական վերաբերմունքը

Ինձ ամենից շատ զարմացնում է ծառերի, կանաչի հանդեպ սրանց բարբարոսական վերաբերմունքը Sat, 28 Mar 2026…

3 ժամ ago

Պոլ Մաքարթնին նոր երաժշտական ալբոմ է թողարկում

Պոլ Մաքարթնին նոր երաժշտական ալբոմ է թողարկում Sat, 28 Mar 2026 23:00:48 +0400 The Beatles…

4 ժամ ago

Որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը

Որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը Sat, 28 Mar 2026…

4 ժամ ago