Մի շարք երկրներում օդային տարածքները կշարունակեն փակ մնալ
Sat, 28 Mar 2026 20:30:45 +0400
Մերձավոր Արեւելքում Բահրեյնն ու Քուվեյթը կշարունակեն փակ պահել իրենց օդային տարածքները եւս 12 ժամով՝ մինչեւ մարտի 29-ը՝ Երեւանի ժամանակով 16։00-ն։ Այս մասին տեղեկանում ենք ռեգիոնալ ավիադիսպետչերական ծառայությունների տարածած հայտարարություններից։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում սկսված հերթական էսկալացիայի հետեւանքով՝ շատ երկրներ փակել են իրենց օդային տարածքները՝ միայն բացառիկ դեպքերի համար թռիչքները թույլատրելով։