ՀՀ-ում կոպտագույն կերպով խախտվում է անմեղության կանխավարկածը
Sun, 29 Mar 2026 00:29:54 +0400
Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Մասամբ արդարացվածը. Դիվանագետ Աշխեն Ալեքսանյանին մեղադրում էին պետական դավաճանության, Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու, ի վնաս ՀՀ պետական շահերի ազերիներին տեղեկատվություն փոխանցելու և դրա դիմաց 34.000 եվրո գումար վերցնելու մեջ։
Երեկ առաջին ատյանի դատարանը դավաճանության մասով մեղադրանքը հանեց և Աշխենն այլևս պետական դավաճան չէ կամ գաղտնի գործակալ։ Բայց այս ընթացքում հանրային սև արշավի շրջանակներում մարդու հասցեին ինչ ասես չասվեց։
Ո՞ւմ էր պետք այս շոուն, կպարզվի։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում կոպտագույն կերպով խախտվում է անմեղության կանխավարկածը և երբ մարդուն մեղադրանք է ներկայացվում հանրային ընկալման մեջ դա մատուցվում է որպես դատավճիռ»։