Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրը

Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրը

Sun, 29 Mar 2026 09:30:00 +0400


Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդ է նշում, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Սովորաբար եկեղեցին տոնը նշում է Ս. Հարության տոնին նախորդող կիրակի օրը:

Օրը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»:

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ:

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն»:

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որ դեպքում նավթի գինը կտրուկ կաճի

Որ դեպքում նավթի գինը կտրուկ կաճի Sun, 29 Mar 2026 21:30:00 +0400 Եթե Իրանական հակամարտությունը…

20 րոպե ago

Ամերիկացի ճանապարհորդի հայտնագործությունը. Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են

Ամերիկացի ճանապարհորդի հայտնագործությունը. Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են Sun, 29 Mar 2026 21:15:11 +0400…

35 րոպե ago

ԱՄՆ-ն խոսում է բանակցելուց, բայց գաղտնի ներխուժում է ծրագրում․ Ղալիբաֆ

ԱՄՆ-ն խոսում է բանակցելուց, բայց գաղտնի ներխուժում է ծրագրում․ Ղալիբաֆ Sun, 29 Mar 2026 21:00:17…

49 րոպե ago

Մեկնարկել են Իրանով հարցով բանակցությունները․ ովքե՞ր են ներկա

Մեկնարկել են Իրանով հարցով բանակցությունները․ ովքե՞ր են ներկա Sun, 29 Mar 2026 20:55:28 +0400 CNN-ը…

54 րոպե ago

Երևանում մեքենան ընկել է մեկ օր առաջ ասֆալտապատած փոսը

Երևանում մեքենան ընկել է մեկ օր առաջ ասֆալտապատած փոսը Sun, 29 Mar 2026 20:53:04 +0400…

57 րոպե ago

Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտ

Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտ Sun,…

1 ժամ ago