Որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները

Որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները

Sun, 29 Mar 2026 12:45:00 +0400


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

Ես հաճախ եմ փաստերով ներկայացնում, որ ՀՀ ղեկավարի, Ադրբեջանի ղեկավարի և այլ պաշտոնյաների խոսույթները բառացի կրկնվում են։ Ստորև ուզում եմ հիմնական կետերով ներկայացնել, թե որ հարցերում են դրանք կրկնվում։

«Իրական Հայաստանի» հարցով, որը համարժեք է Հայաստանի պատմականությունը մերժելու խնդրին։ Նպատակն է ցույց տալ, որ Հայաստանի պատմությունը «հորինվածք» է, «ինքնախաբեություն»։

Արցախի թեմայով հասել են գրեթե լիարժեք սինխրոնիզացիայի։ Երկուսն էլ մերժում են էթնիկ զտման փաստը և Արցախի հայերին ներկայացնում որպես «անշնորհակալներ» և «փախածներ»։

Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Երկու կողմն էլ փորձում են խեղել մեր եկեղեցու պատմությունն ու առաքելությունը։

Հայոց բանակը։ Երկու կողմն էլ փորձում են մեր բանակը ներկայացնել որպես «փախածների» և «դասալիքների» բանակ։

ՀՀ Սահմանադրությունը, ավելի ստույգ՝ անկախության հռչակագիրը։

ՀՀ պետական խորհրդանիշները, առաջին հերթին՝ զինանշանը։
ՀՅԴ կուսակցությունը ևս երկկողմանի թիրախում է։

Եթե համադրում ենք այս կետերը, պարզ տեսնում ենք, որ թե՛ հակառակորդը, թե՛ ՀՀ ղեկավարությունը թիրախավորում են մեր պատմությունը, պետական խորհրդանիշները, եկեղեցին, բանակը, ամբողջությամբ խեղում Արցախի թեման և այնտեղ իրագործված էթնիկ զտման փաստը։

Մեծ հաշվով թիրախում ինքնությունն է, դրա հենասյուները։ Պետք չէ Շերլոկ Հոլմս լինել հասկանալու համար, որ սա ոչ թե «խաղաղություն է», այլ կոլաբորացիոնիզմ, երբ ՀՀ ներկայիս ղեկավարը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած տարածքի վերածելու համար՝ առանց պատմության, պետականության, արմատի, խեղված ինքնությամբ, ստորացված բանակով և զրոյական դիմադրողականությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նայելով իրենց աչքերի մեջ՝ ասել ենք, որ պատերազմ բերողն իրենք են

«Հրապարակ»․ Նայելով իրենց աչքերի մեջ՝ ասել ենք, որ պատերազմ բերողն իրենք են Wed, 10 Jun…

16 րոպե ago

Անտուն մնացած Կարապետ Գուլոյանին տնային կալանք են տվել

Անտուն մնացած Կարապետ Գուլոյանին տնային կալանք են տվել Wed, 10 Jun 2026 10:10:35 +0400 Երեկ…

21 րոպե ago

ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության ճնշմամբ․ Մոսկվայի կոշտ գնահատականը

ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության ճնշմամբ․ Մոսկվայի կոշտ գնահատականը Wed, 10 Jun 2026 10:00:58 +0400…

31 րոպե ago

«Հրապարակ»․ ՀՀ-ում «փողերի լվացումով» ավելի շատ գործ է հարուցվել, քան ԵՄ-ում

«Հրապարակ»․ ՀՀ-ում «փողերի լվացումով» ավելի շատ գործ է հարուցվել, քան ԵՄ-ում Wed, 10 Jun 2026…

46 րոպե ago

Գիշերը խաղաղ չի եղել․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Գիշերը խաղաղ չի եղել․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Wed, 10 Jun 2026 09:35:51 +0400…

56 րոպե ago

«Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվորների փողը չի տալիս

«Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվորների փողը չի տալիս Wed, 10 Jun 2026 09:30:18 +0400 «Շիրակ»…

1 ժամ ago