Փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե․ նոր զարգացումներ՝ եկեղեցում տեղի ունեցած միջադեպով
Sun, 29 Mar 2026 17:18:00 +0400
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Սբ․ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացիների ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Միջադեպի ընթացքում քաղաքացին փորձել էր հարվածել Փաշինյանին։
ՆԳՆ-ից «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին․ «Այսօրվա միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի: Նրանք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե»: