Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Sun, 29 Mar 2026 17:11:07 +0400


Մարտի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդի տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է մանուկների օրհնության օր։

Այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմավառության աղոթասրահում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախբված բազում մանուկների՝ նրանց ընծայելով խաչեր, իսկ հավատավոր ժողովրդին բաշխվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Բերկրառատ տոնի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց․ «Հիսուս Երուսաղեմ մտավ ոչ թե փառաբանվելու, այլ չարչարվելու և խաչվելու մարդկության փրկության համար։ Այսօր Տիրոջը փառաբանողները, վաղը Պիղատոսից պահանջելու են խաչել Նրան։ Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է, երբ կարևոր է ոչ միայն օրհնաբանելն ու փառաբանելը, այլ նաև անպայմանավոր հավատարմությունն Աստծուն և մեր հայրերի թողած հոգեմտավոր հարուստ ժառանգությանը։ Ուստի եկե՛ք մեր սրտի դռները բացենք և թույլ տանք, որ Հիսուս մտնի և թագավորի այնտեղ՝ առաջնորդելով դեպի հաղթանակ և երկնքի արքայություն»։
Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ, վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեկ օրում ավելի քան 21 կգ թմրանյութ են հայտնաբերել ու առգրավել

Մեկ օրում ավելի քան 21 կգ թմրանյութ են հայտնաբերել ու առգրավել Sun, 29 Mar 2026…

11 րոպե ago

Կոպտագույն սխալ էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելը, ներողություն եմ խնդրում

Կոպտագույն սխալ էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելը, ներողություն եմ խնդրում Sun, 29 Mar 2026 18:55:00…

16 րոպե ago

Ավիացիա, լոգիստիկա և աշխարհաքաղաքական հնարավորություններ Իրանի շուրջ պատերազմի պայմաններում

Ավիացիա, լոգիստիկա և աշխարհաքաղաքական հնարավորություններ Իրանի շուրջ պատերազմի պայմաններում Sun, 29 Mar 2026 18:47:33 +0400…

23 րոպե ago

Սիրիան փակել է իր օդային տարածքը

Սիրիան փակել է իր օդային տարածքը Sun, 29 Mar 2026 18:45:08 +0400 Սիրիայի իշխանությունները փակել…

26 րոպե ago

Էս երկիրը փրկե՛ք էս չարիքից․ Գավառի բնակիչը` Նարեկ Կարապետյանին

Էս երկիրը փրկե՛ք էս չարիքից․ Գավառի բնակիչը` Նարեկ Կարապետյանին Sun, 29 Mar 2026 18:38:57 +0400…

32 րոպե ago

Սիրիայում ռազմաբազա է ռմբահարվել

Սիրիայում ռազմաբազա է ռմբահարվել Sun, 29 Mar 2026 18:30:00 +0400 Սիրիայի Խասեքի նահանգում հարձակման է…

41 րոպե ago