Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Sun, 29 Mar 2026 17:11:07 +0400


Մարտի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդի տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է մանուկների օրհնության օր։

Այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմավառության աղոթասրահում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախբված բազում մանուկների՝ նրանց ընծայելով խաչեր, իսկ հավատավոր ժողովրդին բաշխվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Բերկրառատ տոնի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց․ «Հիսուս Երուսաղեմ մտավ ոչ թե փառաբանվելու, այլ չարչարվելու և խաչվելու մարդկության փրկության համար։ Այսօր Տիրոջը փառաբանողները, վաղը Պիղատոսից պահանջելու են խաչել Նրան։ Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է, երբ կարևոր է ոչ միայն օրհնաբանելն ու փառաբանելը, այլ նաև անպայմանավոր հավատարմությունն Աստծուն և մեր հայրերի թողած հոգեմտավոր հարուստ ժառանգությանը։ Ուստի եկե՛ք մեր սրտի դռները բացենք և թույլ տանք, որ Հիսուս մտնի և թագավորի այնտեղ՝ առաջնորդելով դեպի հաղթանակ և երկնքի արքայություն»։
Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ, վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուղղաթիռների բախման պատճառով զոհեր կան

Ուղղաթիռների բախման պատճառով զոհեր կան Tue, 03 Nov 2026 11:30:43 +0400 Նեպալի արևելքում գտնվող Սոլուկխումբու…

2 րոպե ago

«Հրապարակ». Հրահանգ չեն ստացել քաղաքական իշխանությունից

«Հրապարակ». Հրահանգ չեն ստացել քաղաքական իշխանությունից Tue, 03 Nov 2026 11:15:01 +0400 «Երբ ինչ-որ մեկը…

18 րոպե ago

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը (տեսանյութ, լուսանկարներ)

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը (տեսանյութ, լուսանկարներ) Tue,…

26 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ

Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Tue, 03 Nov 2026 11:01:00 +0400 «Բարգավաճ…

32 րոպե ago

«Հրապարակ». Համայնքում իշխելու համար երեք կուսակցություն է պայքարելու

«Հրապարակ». Համայնքում իշխելու համար երեք կուսակցություն է պայքարելու Tue, 03 Nov 2026 10:45:22 +0400 Նոյեմբերի…

48 րոպե ago

«Հրապարակ». Ես «Դիվա» ակումբի հետ որեւէ կապ չունեմ

«Հրապարակ». Ես «Դիվա» ակումբի հետ որեւէ կապ չունեմ Tue, 03 Nov 2026 10:35:16 +0400 Քանի…

58 րոպե ago