Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Sun, 29 Mar 2026 17:11:07 +0400


Մարտի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդի տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է մանուկների օրհնության օր։

Այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմավառության աղոթասրահում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախբված բազում մանուկների՝ նրանց ընծայելով խաչեր, իսկ հավատավոր ժողովրդին բաշխվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Բերկրառատ տոնի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց․ «Հիսուս Երուսաղեմ մտավ ոչ թե փառաբանվելու, այլ չարչարվելու և խաչվելու մարդկության փրկության համար։ Այսօր Տիրոջը փառաբանողները, վաղը Պիղատոսից պահանջելու են խաչել Նրան։ Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է, երբ կարևոր է ոչ միայն օրհնաբանելն ու փառաբանելը, այլ նաև անպայմանավոր հավատարմությունն Աստծուն և մեր հայրերի թողած հոգեմտավոր հարուստ ժառանգությանը։ Ուստի եկե՛ք մեր սրտի դռները բացենք և թույլ տանք, որ Հիսուս մտնի և թագավորի այնտեղ՝ առաջնորդելով դեպի հաղթանակ և երկնքի արքայություն»։
Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ, վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ սահմանափակումներ կկիրառվեն տրանսպորտի ոլորտում, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Ինչ սահմանափակումներ կկիրառվեն տրանսպորտի ոլորտում, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը Wed, 21 Oct 2026 11:37:55…

14 րոպե ago

Պարեկները մեքենաներն են խուզարկում

Պարեկները մեքենաներն են խուզարկում Wed, 21 Oct 2026 11:36:52 +0400 Latest news from Հրապարակ ©…

15 րոպե ago

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը Wed, 21 Oct 2026 11:35:33 +0400 Ադրբեջանցի հովիվը հատել…

16 րոպե ago

Նեթանյահուն ուզում է վերսկսել Իրանի դեմ հարվածները, իսկ Թրա՞մփը

Նեթանյահուն ուզում է վերսկսել Իրանի դեմ հարվածները, իսկ Թրա՞մփը Wed, 21 Oct 2026 11:30:49 +0400…

21 րոպե ago

Դժբախտություն Լևոն Ջավախյանի ընտանիքում

Դժբախտություն Լևոն Ջավախյանի ընտանիքում Wed, 21 Oct 2026 11:25:19 +0400 ՀԱՆԳԱՎ ԻՆՉՊԵՍ ՄՈՄԸ Էս օրերին…

26 րոպե ago

TRIPP-ի հարցը հասավ խորհրդարան

TRIPP-ի հարցը հասավ խորհրդարան Wed, 21 Oct 2026 11:19:04 +0400 Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի…

32 րոպե ago