Կոպտագույն սխալ էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելը, ներողություն եմ խնդրում

Կոպտագույն սխալ էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելը, ներողություն եմ խնդրում

Sun, 29 Mar 2026 18:55:00 +0400


Վաղարշապատ համայնքում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, հայտնելով, որ այդ որոշման համար զղջում և ներողություն է խնդրում։

«Քաղաքական հայտարարություն
Հարգելի հայրենակիցներ,

Վաղարշապատ խոշորացված համայնքի հարգելի համաքաղաքացիներ ,
Համարում եւ արձանագրում եմ,որ իմ քաղաքական գործունեության կոպտագույն սխալներից մեկը եղել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելը, ինչի համար ներողություն եմ խնդրում, քանի որ բախումը գաղափարական, ներքաղաքական եւ արժեքային է , իսկ դա ինձ համար ավելի ցավալի է, քան եթե խնդիրը լիներ անձնական /ներանձնային տիրույթում ։

«Հանրապետություն» կուսակցությանը , նրա նախագահին, թիմակիցներին , համակիրներին հորդորում եմ ինձ անգամ չարձագանքել ,որեւէ մեկնաբանություն ասվածին չտալ , քանի որ հայ հանրությանը ավելի շատ հետաքրքրում է հետեւյալ հարցի պատասխանը `
Ի՞նչ քաղաքական մոտիվացիա եւ հիմքեր են իրենք ` արեւմտամետ -լիբերալ ուժ հանդիսանալով ունեցել , որ սույն թվականի մարտի 28-ին քաղաքական համագործակցություն են սկսել հանրությանը գրեթե անծանոթ «Արժանապատվություն» պահպանողական նախաձեռնության հետ , որի նախագահը հանդիսանում է /էր Գագիկ Ծառուկյանի օգնականը, (որը հայտնի է իր բելառուսամետ /ռուսամետ քաղաքական հայացքներով ), որի նախագահը 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում եղել է ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից մեկը ,որի նախագահը հանդիսանում է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախկին նախագահը։

Ինչպես նաեւ կայացրել եմ ներքին որոշում `այսուհետեւ հիմնականում ապավինել իմ ժողովրդի `ինձ տված խորհուրդներին ու հորդորներին, որովհետեւ պարզվեց, որ իրենք ճիշտ էին, ես `սխալ …

Նշենք, որ Հարություն Մկրտչյանը «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն էր Վաղարշապատ համայնքում, որն անցողիկ շեմը չհաղթահարեց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ոչ մի բան մի արեք, թող մնա տեղում»

«Ոչ մի բան մի արեք, թող մնա տեղում» Sun, 29 Mar 2026 20:15:20 +0400 Հիշում…

14 րոպե ago

Զբոսանք գավառցիների հետ․ Նարեկ Կարապետյանը Գավառից նոր տեսանյութ է հրապարակել

Զբոսանք գավառցիների հետ․ Նարեկ Կարապետյանը Գավառից նոր տեսանյութ է հրապարակել Sun, 29 Mar 2026 20:09:44…

20 րոպե ago

Այս երկրում էլ սոցկայքերը դեռահասների համար կարգելվեն

Այս երկրում էլ սոցկայքերը դեռահասների համար կարգելվեն Sun, 29 Mar 2026 20:00:00 +0400 Ավստրիայի կառավարող…

30 րոպե ago

Միակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ

Միակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ Sun,…

40 րոպե ago

Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլլենը, այլևս չի թաքցնում իր սիրելիին

Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլլենը, այլևս չի թաքցնում իր սիրելիին Sun, 29 Mar 2026 19:45:10 +0400…

44 րոպե ago

Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք. Թանդիլյան

Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք. Թանդիլյան Sun, 29 Mar 2026…

52 րոպե ago