Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Sun, 29 Mar 2026 19:12:44 +0400
Մարտի 29-ին, ժամը 14։12-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևան–Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին։
Փրկարարները Պարեկային ծառայողների հետ համատեղ հեռացրել են թափված քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից։