Որ դեպքում նավթի գինը կտրուկ կաճի
Sun, 29 Mar 2026 21:30:00 +0400
Եթե Իրանական հակամարտությունը շարունակվի մինչեւ հունիս, եւ Հորմուզի նեղուցը մնա փակ, ապա նավթը Համաշխարհային շուկայում մեկ բարելի դիմաց կհասնի 200 դոլարի։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Նման սցենարի հավանականությունը 40 տոկոս է, այն դեպքում, երբ հակամարտության ավարտի հավանականությունը այս տարվա մարտի վերջին՝ կազմում է 60 տոկոս, ըստ վերլուծաբանների գնահատման։ Նեղուցի տեւականորեն փակ մնալու դեպքում նավթը կթանկանա այնքան, որ հասցնի գլոբալ առումով պատմականորեն բարձր պահանջարկի կրճատման, նշված է հաղորդման մեջ։