Դերեր բեմում, սեր՝ կյանքում․ դերասանների 38-ամյա միությունը
Sun, 29 Mar 2026 22:15:00 +0400
Դերասաններ Արթուր Կարապետյանն ու Սաթիկ Հախնազարյանը նշել են իրենց ամուսնության 38-ամյակը։
Արթուր Կարապետյանը, որը հանդես է եկել մի շարք ֆիլմերում և բեմական աշխատանքներում, սոցիալական ցանցերում հրապարակել է համատեղ լուսանկար՝ կից գրառմամբ․ «Բեմում՝ դերեր, կյանքում՝ իմ ամենաիրականը»՝ հավելելով, որ արդեն 38 տարի միասին են։