Հենց հիմա վճռվում է 2 դպրոցական եղբայրների քրեական կամ երախտավոր հավատացյալի ճակատագիրը

Հենց հիմա վճռվում է 2 դպրոցական եղբայրների քրեական կամ երախտավոր հավատացյալի ճակատագիրը

Sun, 29 Mar 2026 23:17:03 +0400


Հենց հիմա վճռվում է 2 դպրոցական եղբայրների քրեական կամ երախտավոր հավատացյալի ճակատագիրը

Նայած ինչ դատավոր նրանց բաժին կհասնի

Պարզվում է՝ այս ուշ գիշերին ԶՊՎ-ում են պահվում Սուրբ Աննայի բակում Նիկոլի գալուն այսօր բուռն արձագանքած երկու տղաները, որոնք ընդամենը դպրոցականներ են` Դավիթ ու Միքայել Մինասյան եղբայրները։

Դավիթն ու Միքայելը Երեւանի √29 ավագ դպրոցի շատ օրինակելի եւ գերազանց սովորող աշակերտներ են, այո՝

ԳԵՐԱԶԱՆՑ ՍՈՎՈՐՈՂ աշակերտներ

Եւ երկուսն էլ մոր տառապանքով, մոր ջանքերով մեծ երազանքներ ունեին` իրենց վառվռուն երիտասարդության ու լուսավոր ապագայի համար

Բայց այս երկու աշակերտների ապագան հիմա զոհասեղանին կդնեն երեւի Նիկոլին քծնելու պատրաստ, շեֆապաշտ մի երկու ստրկամիտ քննիչներ` հաշվի չառնելով անգամ մի շատ կարեւոր փաստ`

Դավիթի ու Միքայելի համեստ ընտանիքը լրիվ ապաքաղաքական է ու դա շատերը կվկայեն։

Բայց հիմա մեղավոր վիճակում է հայտնվել, ինչե թե դաստիարակել է 2. զուսպ հավատավոր զավակ, ընդամենը Եկեղեցու հավատավոր երիտասարդներ, ովքեր լսել ու կարդացել են ընդդեմ Եկեղեցու պոռոտախոսությունները եւ շատ բնական է, որ վիրավորված կլինեին

Հիմա

Էս սիրուն տղերքին, նոր կյանք մտնող տղերքի համար պիտի երանի տանք, որ մի դաժան դատավոր չհանդգնի զոհաբերել իրենց` հանուն կարիերայի

Չփորձի Մասիսը, Ֆարխոյանը կամ մեկ ուրիշը այս երկու ապագա զինվորներին, երկու գերազանց սովորող ձագերին քրեական հոդված մեղսագրել` խեղելով նրանց ապագան դեպի կալանավայր ու դեպի հանցավոր աշխարհ տանել։

Իրենց ապագան նոր նոր է սկսվում, մարդիկ

Խնայեք..

Խնայեք, Աստված սիրեք, հարգեք նրանց կարծիքը ու մի տարեք էս ձագերին խուժան հանցավոր աշխարհի նկուղներ

Ափսոս են, մեղք մի վերցրեք ձեր վրա

ՈՉԻՆՉ ՀԱՎԵՐԺ ՉԷ

Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մանր վրեժ

Մանր վրեժ Tue, 07 Jul 2026 09:00:03 +0400 Գագիկ Ծառուկյանի հանդեպ Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռնարկած…

7 րոպե ago

«Հրապարակ». Մոսկվան կհավատա՞ Փաշինյանի «արցունքներին»

«Հրապարակ». Մոսկվան կհավատա՞ Փաշինյանի «արցունքներին» Tue, 07 Jul 2026 08:45:35 +0400 Նիկոլ Փաշինյանի «ինքնիշխան» ու…

22 րոպե ago

«Հրապարակ». Իմիջը խանգարեց

«Հրապարակ». Իմիջը խանգարեց Tue, 07 Jul 2026 08:30:58 +0400 Որքան էլ ՔՊ-ում ձեւացնում են, որ…

36 րոպե ago

«Հրապարակ»․ Փնտրտուքի մեջ են

«Հրապարակ»․ Փնտրտուքի մեջ են Tue, 07 Jul 2026 08:20:32 +0400 Արցախի Ազգային ժողովում «մանթրաշ» վիճակ…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել

«Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել Tue, 07 Jul 2026 08:15:00 +0400…

52 րոպե ago

«Հրապարակ»․ Ամեն համայնքում քեֆ են արել

«Հրապարակ»․ Ամեն համայնքում քեֆ են արել Tue, 07 Jul 2026 08:10:15 +0400 Հունիսի 7-ին ԱԺ…

57 րոպե ago