Եկեղեցու պաշտպան գյումրեցի ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել

Եկեղեցու պաշտպան գյումրեցի ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել

Mon, 30 Mar 2026 13:15:31 +0400


Գյումրեցի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստ Մհեր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին «Հրապարակը» տեղեկացավ հենց Խաչատրյանից։

Ուշագրավ է, որ գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, ինչը տարակուսանք է առաջացրել նաև անձամբ ակտիվիստի մոտ․ վերջինս չի հասկանում, թե ինչու է իր գործով զբաղվում հենց այդ կառույցը։

Նշենք, որ Մհեր Խաչատրյանը վերջին շրջանում աչքի էր ընկնում իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ՝ հատկապես եկեղեցու շուրջ զարգացումների համատեքստում հանդես գալով որպես Հայ Առաքելական եկեղեցու պաշտպան։
«Հրապարակի» հետ զրույցում Խաչատրյանը հաստատեց, որ իրեն մեղադրանք է առաջադրվել․

«Այո, մեղադրանքն առաջադրվել է։ Այս պահին գործի որոշ հանգամանքների մասին չեմ կարող խոսել, քանի որ կաշկանդված եմ։ Ինձ ստորագրությամբ ազատ են արձակել՝ չբացակայելու մասին պարտավորությամբ։ Սակայն կարող եմ ասել, որ այս ամենը ինձ չի ճնշում, չի նեղացնում․ ինչ-որ տեղ սա սպասելի էր»,– ասաց նա։ Անդրադառնալով մեղադրանքի բովանդակությանը՝ Խաչատրյանը նշեց․

«Եթե անկեղծ ասեմ, որևէ լուրջ բան չեմ տեսնում։ Սա ավելի շատ վախի մթնոլորտ ստեղծելու փորձ է։ Իսկ թե իրենք ինչն են համարում լուրջ, դա արդեն իրենց խնդիրն է»,– ասաց մեր զրուցակիցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանին բանան են բերել

Փաշինյանին բանան են բերել Wed, 18 Nov 2026 13:21:11 +0400 Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի…

7 րոպե ago

Ինչ է սպասվում, երբ Փաշինյանը փորձի պարտադրել ընդդիմությանը

Ինչ է սպասվում, երբ Փաշինյանը փորձի պարտադրել ընդդիմությանը Wed, 18 Nov 2026 13:18:06 +0400 ԱԺ…

10 րոպե ago

«Հրապարակ». Հինգ տարվա բանտարկություն՝ մորը պաշտպանելու համար

«Հրապարակ». Հինգ տարվա բանտարկություն՝ մորը պաշտպանելու համար Wed, 18 Nov 2026 13:15:35 +0400 Հայաստանի իրավապահ…

13 րոպե ago

ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք

ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք Wed, 18 Nov 2026 13:14:52 +0400 ԱԺ…

13 րոպե ago

Ուր են այդ գումարները. ժողովուրդը պիտի իմանա

Ուր են այդ գումարները. ժողովուրդը պիտի իմանա Wed, 18 Nov 2026 13:10:07 +0400 ԱԺ-ում պետական…

18 րոպե ago

Կարապետյանի աշխատավարձից տեղյակ եք, տնտեսական թվերից՝ ո՞չ

Կարապետյանի աշխատավարձից տեղյակ եք, տնտեսական թվերից՝ ո՞չ Wed, 18 Nov 2026 13:06:27 +0400 ԱԺ-ում պետական…

22 րոպե ago