«ՔՊ-ի դեմքը»
Mon, 30 Mar 2026 13:25:29 +0400
Ինչպես հայտնի է, գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը անդրադարձել է օրերս տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ իրեն չի ճանաչում այն կինը, որը մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկայացել որպես իր հարազատ՝ հորաքույր:
Սուջյանը նշել է, որ տվյալ անձի հետ որևէ առնչություն չունի և անձամբ չի ճանաչում նրան։
Օգտատերերը վերոնշյալի հետ կապված հրապարակումների մեկնաբանություններում միանգամից հիշել են 2018-ի «հեղափոխության» օրերը, երբ Հանրապետության հրապարակի բեմահարթակ էր բարձրացել տարեց մի տղամարդ՝ ներկայանալով որպես Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ: «ՔՊ-ի դեմքը էս ա, չեն էլ ամաչում»,- նշել է օգտատերերից մեկը: