Ձերբակալված տղաների համար գիշերը շտապ օգնություն են կանչել

Ձերբակալված տղաների համար գիշերը շտապ օգնություն են կանչել

Mon, 30 Mar 2026 13:49:06 +0400


Երեկ՝ մարտի 29–ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Պատարագից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանները 3 անձ էին ձերբակալել։

Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Ըստ էության, իրավապահները խոստովանել են, որ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աննա եկեղեցի էր եկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու, այլ ոչ թե որպես շարքային քրիստոնյա՝ պատարագի մասնակցելու։ Այս պահին 3 անձ ձերբակալվել է:

Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ՝ թիվ 29 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ, գերազանց սովորող, առողջական խնդիրներ ունեցող։

Եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ նրանք ձերբակալվածի կարգավիճակ ունեն դեռեւս, մեղադրանք ներկայացված չէ։ Եղբայրներն առողջական խնդիրներ ունեն, առավել լուրջ առողջական խնդիր ունի Դավիթը․ «Դավիթին այժմ դատաբժշկական փորձաքննության են ենթարկում՝ տեսել եք երեւի Փաշինյանի թիկնապահի կողմից նրան հարվածելու դրվագը։ Իմ գնահատմամբ՝ առկա հիվանդություններով նրանք չեն կարող անազատության մեջ մնալ, անհապաղ պետք է ազատ արձակվեն»։ Տղաներից մեկը վերջերս բավականին ծանր վիրահատություն է տարել։ Անցած գիշեր շտապ օգնություն են կանչել տղաների համար, սակայն հիվանդանոց չեն տեղափոխել, նրանք ալերգիկ են, ուստի դեղ չեն ընդունել։

Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ եղբայրները Փաշինյանին չեն հարվածել, անգամ փորձ չեն արել հարվածելու, տեսել են ձեռք՝ վերագրել են հարվածի․ «Տղաները որեւէ քաղաքական առնչություն որեւէ ուժի հետ չունեն, իրենք ամեն կիրակի մասնակցում են պատարագի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բռնաբարության համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Բռնաբարության համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման Tue, 16 Jun 2026 01:00:22 +0400 Նորվեգական գահաժառանգ…

1 ժամ ago

Ավտոբուսն ընկել է ձորը․ ողբերգական դեպք՝ Եթովպիայում

Ավտոբուսն ընկել է ձորը․ ողբերգական դեպք՝ Եթովպիայում Tue, 16 Jun 2026 00:30:52 +0400 Առնվազն քսանութ…

2 ժամ ago

ԿԸՀ-ն կոպտորեն միջամտել ու փոխել է հանրության որոշումը

ԿԸՀ-ն կոպտորեն միջամտել ու փոխել է հանրության որոշումը Mon, 15 Jun 2026 23:58:43 +0400 ԿԸՀ-ն…

2 ժամ ago

Մանրամասներ՝ Սևանում գտնվող խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած ողբերգական վիճաբանությունից

Մանրամասներ՝ Սևանում գտնվող խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած ողբերգական վիճաբանությունից Mon, 15 Jun 2026 23:45:05 +0400…

2 ժամ ago

Քննարկել են կնքվելիք գործարքի հեռանկարները

Քննարկել են կնքվելիք գործարքի հեռանկարները Mon, 15 Jun 2026 23:30:35 +0400 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան…

3 ժամ ago

Փամբակ գետում որոնվող երեխաներն արցախից են

Փամբակ գետում որոնվող երեխաներն արցախից են Mon, 15 Jun 2026 23:26:21 +0400 Այսօր՝ հունիսի 15-ին,…

3 ժամ ago