Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Mon, 30 Mar 2026 13:46:14 +0400


Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Դուք հայտարարեցիք, որ լրագրողները ձեզ են ընտրելու, հակառակ դեպքում գործազուրկ են դառնալու ու օրվա հացը վաստակեն ֆայլաբազարում։ Լրագրողներից մեկին էլ ասացիք․ «Դուք հիմա լրագրող եք աշխատում, որովհետեւ ես վարչապետ եմ, երբ չլինեմ, 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու, գալու են ձեր հեռախոսը, ժամացույցն էլ են ձեռքներիցդ հանելու»։ Այս խոսքը ինձ չէր ուղղված, բնականաբար, այնպես չի, որ դա ընդունել եմ իմ հասցեին ու վիրավորվել։ Բայց հարկ եմ համարում մի քանի բան ձեզ հասցնել։ Եթե ձեզ համար լրագրությունը փող աշխատելու համար է եղել, կոնկրետ ինձ համար լրագրությունը փողի մասին չէ, ցանկացած այլ ոլորտում մենք շատ ավելի մեծ գումար կարող էինք վաստակել, քան լրագրության մեջ՝ 24 ժամ աշխատելով, ընտանիքից, ընկերներից, հարազատներից կտրվելով, անձնական կյանքը մի կողմ թողնելով։ Լրագրությունը սիրո եւ անսահման նվիրվածության մասին է, անձնազոհության։
Իսպանացի մի լավ գրող կա՝ Կամիլո Խոսե Սելա, ասում է՝ «եթե գրողը պատրաստ չի սովից մեռնել, պիտի իր գործը փոխի»։ Ես պատրաստ եմ ոչ թե ֆայլաբազարում աշխատել, այլ սովից մեռնել՝ լինելով լրագրության մեջ, որովհետեւ դա ինձ համար երջանկություն է, սիրած աշխատանք ու կենսակերպ, դրանով ո՛չ հաթաթա կարող եք տալ, ո՛չ էլ վախեցնել։

Լրագրությունը ինձնից տարել է շատ թանկարժեք բաներ կյանքում՝ իմ երեխաների մանկությունը, որը չեմ հասցրել վայելել պատշաճ, ծնողական ժողովների գնալն անգամ ինձ համար մեծ ճոխություն է ու անձնական ուրախություն, որովհետեւ կարեւորել ու կարեւորում եմ այդ պահին որեւէ քաղաքացու բողոքը լուսաբանելը, ավելի առաջնային եմ համարում մարդկանց խնդիրների լուծման հետեւից գնալը, քան անձնական քեֆերն ու հարմարավետությունը։ Սա ասում եմ, որովհետեւ դուք եւ ձեր թիմակիցները աջուձախ պախարակում եք լրագրողներին, սեւացնում, անվանարկում՝ գետնին հավասարեցնելով էն ահռելի զոհողությունները, որ ունենում են լրագրողները ամեն օր իրենց աշխատանքում՝ ցույցերին իրենց կյանքը վտանգելով, արտակարգ իրավիճակներում աշխատելով, գիշեր–ցերեկ չունենալով։

Եթե չլինեին լրագրողները, դուք իշխանության չէիք գա, սա միշտ հիշեք։
Ես հասկանում եմ ինչի եք ամբողջ թիմով նախաձեռնել այս արշավը լրագրողների դեմ։ Որեւէ իշխանություն չի սիրել լրագրողներին ու մեզ պետք չի սիրել։ Բայց փորձել մեզ հեղինակազրկել, մեր ձայնը լռեցնել չի հաջողվել որեւէ իշխանության, ձեզ էլ չի հաջողվելու։

Լրագրողները նաեւ նրա համար են, որ իշխանավորներին, որոնք սոսնձվել են աթոռներին ու մոռացել են իրենք ովքեր են, իջեցնեն հողի վրա։ Դա օգտակար է նախեւառաջ ձեզ։

Նախկինների ժամանակներից լրագրող՝ Հռիփսիմե Ջեբեջյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում բացեիբաց խոստովանում են՝ TRIPP-ը թուրանկան միջանցք է

Թուրքիայում բացեիբաց խոստովանում են՝ TRIPP-ը թուրանկան միջանցք է Wed, 17 Jun 2026 14:00:18 +0400 Թուրքիայի…

16 րոպե ago

Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը

Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Wed, 17 Jun 2026 13:51:05 +0400 Latest news…

25 րոպե ago

«Հրապարակ». Ո՞ւր կորավ ավելի քան 4 միլիոն դրամ պարգեւավճարը

«Հրապարակ». Ո՞ւր կորավ ավելի քան 4 միլիոն դրամ պարգեւավճարը Wed, 17 Jun 2026 13:45:26 +0400…

31 րոպե ago

Համայնքների խոշորացումը շարունակվելու է

Համայնքների խոշորացումը շարունակվելու է Wed, 17 Jun 2026 13:38:52 +0400 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության…

38 րոպե ago

G7-ի երկրները դաժան որոշում ունեն Ռուսաստանի վերաբերյալ

G7-ի երկրները դաժան որոշում ունեն Ռուսաստանի վերաբերյալ Wed, 17 Jun 2026 13:30:58 +0400 G7-ի երկրները…

46 րոպե ago

Այնտեղ փակում են այդ դռները, Հայաստանում՝ բացում

Այնտեղ փակում են այդ դռները, Հայաստանում՝ բացում Wed, 17 Jun 2026 13:23:54 +0400 «Հունգարիայի խորհրդարանը…

53 րոպե ago