Երբ ժողովուրդը «ատամ է ցույց տալիս»․ զգուշացում է

Երբ ժողովուրդը «ատամ է ցույց տալիս»․ զգուշացում է

Mon, 30 Mar 2026 14:45:39 +0400


Այնպես է ստացվել, որ անգամ թիկնապահները, ուժայինները, երբ մեր պաշտոնյաների թաթիկներից բռնած փողոց են դուրս տանում, էլի նրանց սպառնում է վտանգ։ Կամ հայհոյում են, կամ վիրավորում, կամ հարձակվում նրանց վրա։ Սա արդեն պահվածքի խնդիր չէ․ սա մթնոլորտի ցուցիչ է, երբ արտաքին «ապահովությունը» չի վերացնում ներսի լարվածությունը։

Այստեղ հակադրություն է առաջանում՝ բա որ թատրոն եք տալիս, թե ժողովուրդը ձեզ ո՜նց է լավ ու ջերմ ընդունում, ինչպե՞ս է պատահում, որ ձեր ,, խաթրին կպչում են,,։ Սա վկայում է, որ պրիմիտիվ բերմադրություն է կատարվում, և իրականության ու ներկայացվող պատկերի միջև ճեղք կա, որը մարդիկ իրենց մաշկի վրա են զգում։

Այսօր շատերից եմ լսում, թե իրենք չգիտեն, թե իրենց ո՞նց կպահեն, եթե պատահաբար հանդիպեն Փաշինյանին, ու նա մոտենա՝ քարոզ անելու կամ ծվատված Հայաստանի քարտեզը տալու։ Հուզական ֆոնի մասին է խոսքը՝ կուտակված, չմարսված, երբ մարդը նույնիսկ չգիտի, թե ինչպես կարձագանքի։

Վերջին օրերի դեպքերը, երբ ժողովուրդը «ատամ է ցույց տալիս» և իշխանությունը փորձում է ներողություններով, ճնշումով, ձերբակալություններով կանխել ներքին ընդվզումը, դա ձև չէ։ Դա կարող է պահի ազդեցություն ունենալ, բայց չի լուծում պատճառը․ որովհետև պատճառը ներսում է՝ մարդկանց ընկալումների, կրած ցավի ու տառապանքի մեջ։

Գինին որ հասունանում է, ոչ մի փակ այլևս չի կարող պահել պայթյունը․․․ որովհետև հարցը ոչ թե առանձին դեպքերի, այլ ընդհանուր կուտակման մասին է։

Երեկվա Սուրբ Աննայում տեղի ունեցած միջադեպին եթե փորձենք ճիշտ գնահատական տալ, հետևյալն է։ Եկեղեցում հավաքված հավատացյալների դեմքն ու վերաբերմունքը նույն բանն էր ասում՝ չէին ուզի Փաշինյանին տեսնել Եկեղեցում։ Ամենանուրբ ձևակերպումն եմ անում։ Դա նույնիսկ բառերով չէին արտահայտում, բայց լռությունն ինքնին հստակ դիրքորոշում էր։ Բայց քանի որ մարդկանց համբերության չափը տարբեր է, մի կերպ էին զսպում իրենց։ Երկվորյակ եղբայրները ջահե՜լ էին, արյունը եռում էր նրանց մեջ և․․․ չհամբերեցին՝ արտահատելու ընդհանրական էմոցիան։ Սա պատահական պահվածք չէր, այլ կուտակված էմոցիա՝ դու ո՜նց ես համարձակվել հայհոյել իմ Հորը, ստորացնել, ձերբակալել նրան և թիկնապահներդ հավաքած՝ եկել մեր Տուն։ Սա էր ողջ պատմությունը։ Հավատացյալները նույն բանը ցույց չտվին, չասացին, բայց երիտասարդներին պաշտպանելու իրենց գործելակերպը դա էր ասում։ Լուռ համակրանքը երբեմն ավելի խոսուն է, քան բարձրաձայն խոսքը։

Ես վերլուծեցի մի փոքր դետալը, բայց այն խո՜ր ու անհատա՜կ է, որին շերտ առ շերտ կառնչվի ՔՊ-ն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Արման Թաթոյանը հանդես է գալիս հրատապ հայտարարությամբ

#Ուղիղ․ Արման Թաթոյանը հանդես է գալիս հրատապ հայտարարությամբ Wed, 01 Apr 2026 15:30:58 +0400 Latest…

7 րոպե ago

ԼԺՀ-ն այլևս ՌԴ լիակատար հսկողության տակ է․ ՊՆ-ի հայտարարությունը

ԼԺՀ-ն այլևս ՌԴ լիակատար հսկողության տակ է․ ՊՆ-ի հայտարարությունը Wed, 01 Apr 2026 15:30:36 +0400…

8 րոպե ago

Նստվածք մնաց, որ ինքը ամեն տեղ մերժված է և ատելի

Նստվածք մնաց, որ ինքը ամեն տեղ մերժված է և ատելի Wed, 01 Apr 2026 15:30:24…

8 րոպե ago

Ինչ ձևաչափով են անցկացվելու Փաշինյան-Պուտին բանակցությունները․ Կրեմլի պարզաբանումը

Ինչ ձևաչափով են անցկացվելու Փաշինյան-Պուտին բանակցությունները․ Կրեմլի պարզաբանումը Wed, 01 Apr 2026 15:25:38 +0400 Գրել…

13 րոպե ago

Մեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև՝ Կարապետյան կամ Փաշինյան

Մեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև՝ Կարապետյան կամ Փաշինյան Wed, 01 Apr…

34 րոպե ago

Դավիթի կալանավորման դեպքը միայն քաղաքական տեսանկյունից չէ աբսուրդ

Դավիթի կալանավորման դեպքը միայն քաղաքական տեսանկյունից չէ աբսուրդ Wed, 01 Apr 2026 15:02:16 +0400 ԿԱԼԱՆՔԸ…

36 րոպե ago