Փաշինյանի թիրախը Եկեղեցին է, ոչ թե եղբայրները

Փաշինյանի թիրախը Եկեղեցին է, ոչ թե եղբայրները

Mon, 30 Mar 2026 16:45:30 +0400


ՔՊ-ականների կողմից զույգ եղբայրների թիրախավորումը մեկ կարևոր հանգամանք է բացահայտում․ հարվածն իրականում ուղղված չէ կոնկրետ այդ մարդկանց, այլ՝ Եկեղեցուն։

Ուշադիր դիտելով տեսանյութը՝ նկատելի է, թե ինչպես է Փաշինյանը, անժամանակ մտնելով եկեղեցի, սկսում է թիկնապահներով ճեղքել ու դիտարկել ներսում գտնվողներին։ Մարդիկ խուսափում էին նույնիսկ նրա հայացքից, իսկ նա, թիկնապահներով ճեղքելով բազմությունը, ակնհայտորեն փնտրում էր մեկին, ում կարող էր դարձնել թիրախ։
․․․ Եվ գտավ։ Դրանք զույգ եղբայրներն էին։

Այժմ փորձենք հասկանալ՝ ինչու հենց այդ ճանապարհն ընտրվեց։ Դրա համար բարդ վերլուծություն պետք չէ․ բավական է կարդալ ՔՊ-ականների արձագանքները այդ միջադեպին։

Արայիկ Հարությունյանը գրում է․
«Ի՞նչ է ստացվում․ Կտրիճ Ներսիսյանը եկեղեցին վերածել է քաղաքականության մեջ մերժվածների աղանդի… Սա ոչ այլ ինչ է, քան աղանդ՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, որ իրենք պետք է որոշեն՝ ով եկեղեցի մտնի, ով՝ ոչ»։
Ալեն Սիմոնյանն ասում է․
«Խոսում են Աստծուց, բարությունից, եկեղեցուց ու ավանդույթներից, բայց գազազած շան պես եկեղեցու մեջ մեջքից հարվածում… Թույլ, նողկալի ու խղճուկ եք»։
Վահագն Ալեքսանյանը հավելում է․
«Արնախում մարդիկ եկեղեցու ներսում էլ մնում են արնախում…»։
Պատգամավոր Արուսյակն ընդգծում է․
«Ժողովրդավարությունը թուլություն չէ… Պահանջում եմ իրավապահ մարմիններից գործել անհապաղ և վճռական…»։
Արսեն Թորոսյանն էլ գրում է․
«Սրիկաների վերջին հանգրվանը ոչ թե հայրենասիրությունն է, այլ քրեակատարողական հիմնարկը»։
Թվարկումը կարելի է շարունակել, բայց պատկերը արդեն պարզ է՝ եզրահանգման համար։ Սա առանձին միջադեպ չէ։ Սա փորձ է միաժամանակ երկու նպատակ իրականացնել․ մեկ կողմից՝ ստեղծել «հարձակման ենթարկված ղեկավարի» պատկեր և այդ կերպ շահել քաղաքական միավորներ, մյուս կողմից՝ վարկաբեկել Եկեղեցին՝ այն ներկայացնելով որպես վտանգավոր ու ագրեսիվ միջավայր։
Փաշինյանի համար, փաստորեն, կարևոր չէ, որ այս ամենի արդյունքում տուժեցին ընդամենը 18 տարեկան երկու դպրոցական եղբայրներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Շենք է փլուզվել Նյու-Յորքում․ կան տուժածներ

Շենք է փլուզվել Նյու-Յորքում․ կան տուժածներ Thu, 12 Nov 2026 20:30:22 +0400 Շենք է փլուզվել…

4 րոպե ago

Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել

Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել Thu, 12 Nov 2026 20:29:27 +0400…

5 րոպե ago

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում Thu, 12 Nov 2026 20:17:07 +0400 Եվրոպական քաղաքական համայնքի…

17 րոպե ago

«Մյուս ջեբերինդ էլ դատարկի`պեռաշկի կուկուռուզ չկա՞», «Այ չտես, խայտառակում ես հայ ազգը». քոմենթներ

«Մյուս ջեբերինդ էլ դատարկի`պեռաշկի կուկուռուզ չկա՞», «Այ չտես, խայտառակում ես հայ ազգը». քոմենթներ Thu, 12…

19 րոպե ago

Հորմուզի նեղուցի հարցում հասել են համաձայնության

Հորմուզի նեղուցի հարցում հասել են համաձայնության Thu, 12 Nov 2026 20:00:30 +0400 Թեհրանն ու Մասքաթը…

34 րոպե ago

Հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հետ խաղի համար

Հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հետ խաղի համար Thu, 12 Nov 2026 19:57:49…

37 րոպե ago