Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր

Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր

Mon, 30 Mar 2026 17:33:59 +0400


Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջազային երաժիշտ Գարի Կեսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ։

Այդ երեկո բեմում հանդես կգան աշխարհում ջազի սիրահարներին լավ հայտնի նշանավոր երաժիշտներ՝ ջազ-վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։

Մաեստրոյի հետ միասին նրանք կներկայացնեն հագեցած ու վառ ծրագիր, որը կմիավորի ջազային երաժշտության տարբեր ուղղություններն ու ժամանակաշրջանները։

Համերգի ընթացքում կհնչեն ջազի և բլյուզի հայտնի հիթեր, որոնք դարձել են ժանրի դասականներ, ինչպես նաև Գարի Կեսայանի հեղինակային ստեղծագործությունները։ Կեսայանը կոմպոզիտոր, դաշնակահար և ջազային արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից է։

Հոբելյանական համերգը նվիրված է նշանակալի իրադարձության՝ մաեստրոյի բեմական գործունեության 60-ամյակին։ Այս միջոցառումը կլինի ոչ միայն երաժշտական տոն, այլև կարևոր հանգրվան, որը արտացոլում է Գարի Կեսայանի բազմամյա ներդրումը ջազային արվեստի զարգացման մեջ։

Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, կոմպոզիտոր և ստեղնաշարային գործիքների կատարող Գարի Կեսայանը ծնվել և մեծացել է Երևանում։ 1990-ականներին նա արտագաղթել է ԱՄՆ, որտեղ շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը։

Նրա վերադարձը հայրենիք երկարատև դադարից հետո պայմանավորված էր 1998 թվականին անցկացված Առաջին երևանյան միջազգային ջազային փառատոնով։ Այդ նույն շրջանում ԱՄՆ-ում լույս է տեսել նրա առաջին ալբոմը՝ «For You»-ը, որը ճանաչում է ստացել ջազասերների շրջանում։

2000 թվականին Գարի Կեսայանը և նրա խումբը ճանաչվել են ԱՄՆ-ի լավագույն ջազ-խումբ։

Հանդիսատեսին սպասվում է անմոռանալի երեկո՝ լի կենդանի էներգիայով, վիրտուոզ կատարմամբ և իսկական ջազի մթնոլորտով։

Համերգը կկայանա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ ընկերությունների աջակցությամբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Տիկին Կալլաս, ընդունիր պարոն Ամստերդամին

Տիկին Կալլաս, ընդունիր պարոն Ամստերդամին Mon, 30 Mar 2026 19:15:51 +0400 Նախորդ օրը հրապարակվել է…

16 րոպե ago

Փաշինյանի հետ եկեղեցու միջադեպի մասնակից երեխաներից մեկը գիշերը վատացել է

Փաշինյանի հետ եկեղեցու միջադեպի մասնակից երեխաներից մեկը գիշերը վատացել է Mon, 30 Mar 2026 19:12:23…

19 րոպե ago

Փաշինյանի թիկնապահները հրելով Դավիթի ծնոտին էին խփել, նրանք խաղաղության աղավիներն են դպրոցի

Փաշինյանի թիկնապահները հրելով Դավիթի ծնոտին էին խփել, նրանք խաղաղության աղավիներն են դպրոցի Mon, 30 Mar…

22 րոպե ago

Հրաձգություն՝ արգենտինական դպրոցում․ աշակերտ է զոհվել

Հրաձգություն՝ արգենտինական դպրոցում․ աշակերտ է զոհվել Mon, 30 Mar 2026 19:00:34 +0400 Արգենտինայի Սանտա Ֆե…

31 րոպե ago

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Mon, 30 Mar 2026 18:45:21 +0400 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով…

46 րոպե ago

#Ուղիղ․ Ձերբակալված դպրոցականների դասընկերների, նրանց ծնողների բողոքի ակցիան

#Ուղիղ․ Ձերբակալված դպրոցականների դասընկերների, նրանց ծնողների բողոքի ակցիան Mon, 30 Mar 2026 18:33:35 +0400 Latest…

58 րոպե ago