Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր

Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր

Mon, 30 Mar 2026 17:33:59 +0400


Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջազային երաժիշտ Գարի Կեսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ։

Այդ երեկո բեմում հանդես կգան աշխարհում ջազի սիրահարներին լավ հայտնի նշանավոր երաժիշտներ՝ ջազ-վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։

Մաեստրոյի հետ միասին նրանք կներկայացնեն հագեցած ու վառ ծրագիր, որը կմիավորի ջազային երաժշտության տարբեր ուղղություններն ու ժամանակաշրջանները։

Համերգի ընթացքում կհնչեն ջազի և բլյուզի հայտնի հիթեր, որոնք դարձել են ժանրի դասականներ, ինչպես նաև Գարի Կեսայանի հեղինակային ստեղծագործությունները։ Կեսայանը կոմպոզիտոր, դաշնակահար և ջազային արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից է։

Հոբելյանական համերգը նվիրված է նշանակալի իրադարձության՝ մաեստրոյի բեմական գործունեության 60-ամյակին։ Այս միջոցառումը կլինի ոչ միայն երաժշտական տոն, այլև կարևոր հանգրվան, որը արտացոլում է Գարի Կեսայանի բազմամյա ներդրումը ջազային արվեստի զարգացման մեջ։

Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, կոմպոզիտոր և ստեղնաշարային գործիքների կատարող Գարի Կեսայանը ծնվել և մեծացել է Երևանում։ 1990-ականներին նա արտագաղթել է ԱՄՆ, որտեղ շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը։

Նրա վերադարձը հայրենիք երկարատև դադարից հետո պայմանավորված էր 1998 թվականին անցկացված Առաջին երևանյան միջազգային ջազային փառատոնով։ Այդ նույն շրջանում ԱՄՆ-ում լույս է տեսել նրա առաջին ալբոմը՝ «For You»-ը, որը ճանաչում է ստացել ջազասերների շրջանում։

2000 թվականին Գարի Կեսայանը և նրա խումբը ճանաչվել են ԱՄՆ-ի լավագույն ջազ-խումբ։

Հանդիսատեսին սպասվում է անմոռանալի երեկո՝ լի կենդանի էներգիայով, վիրտուոզ կատարմամբ և իսկական ջազի մթնոլորտով։

Համերգը կկայանա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ ընկերությունների աջակցությամբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին Sat, 14 Nov 2026 16:00:20 +0400…

14 րոպե ago

ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները…

ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները... Sat, 14 Nov 2026…

29 րոպե ago

ԲԴԽ-ն նիստ է անում 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով

ԲԴԽ-ն նիստ է անում 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով Sat, 14 Nov 2026 15:33:03 +0400…

41 րոպե ago

Ինչպես է բարձրացել Ուրմիա լճի մակարդակը

Ինչպես է բարձրացել Ուրմիա լճի մակարդակը Sat, 14 Nov 2026 15:30:58 +0400 Աշնանային անձրեւները դրականորեն…

43 րոպե ago

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու Sat, 14 Nov 2026 15:15:31…

59 րոպե ago

Մասկը ուզում է հետ բերել Nvidia-ի ղեկավարին

Մասկը ուզում է հետ բերել Nvidia-ի ղեկավարին Sat, 14 Nov 2026 15:00:20 +0400 Մասկը հայտարարել…

1 ժամ ago