Գեւորգ Գեւորգյանն ընդամենը նայել է Փաշինյանին` ձերբակալել են

Գեւորգ Գեւորգյանն ընդամենը նայել է Փաշինյանին` ձերբակալել են

Mon, 30 Mar 2026 18:00:21 +0400


Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո ձերբակալված երիտասարդներին դեռևս մեղադրանք չի ներկայացվել։

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը սկսեց բողոքել, թե` ուզում է իր տեղում կանգնած մնալ, վեճ ծագեց։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Ձերբակալվածներն են Դավիթ ու Միքայել Մինասյանները` երկորյակ եղբայրներ, որոնք սովորում են Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի 12-դ դասարանում` գերզանցությամբ, ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանին, ով նույնպես եկեղեցում էր այն պահին, երբ Փաշինյանն իր ուղեկիցներով ժամանեց։ Գեւորգ Գեւորգյանը «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիրն է, ռազմական, քաղաքական գործիչ։ Նրան կարելի է տեսնել եկեղեցու պաշտպանության ակցիաներին, Բագրատ սրբազանի նիստերին, անհետ կորած անձանց հարազատների կողքին։ Թե ինչ կապ ունեն դպրոցականները Գեւորգ Գեւորգյանի հետ եւ ինչու են իրավապահները նրանց միամյանց հետ կապում, անգամ փաստաբանը չի հասկանում:

Գեւորգյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս որոշում չկա՝ մեղադրանք առաջադրելո՞ւ են իր վստահորդին, թե ոչ։ Գեւորգյանին երեկ են ձերբակալել՝ եղբայրների հետ․ «Օբյեկտիվ իրականությունը սա է՝ եթե ինքը հավատացյալ է, գնում է եկեղեցի, եկեղեցի կարող են գնալ բազմաթիվ հավատացյալներ, եւ որպես կանոն եկեղեցում բարձր չես խոսում, տեսնում ես, որ այս մարդը գալիս է եկեղեցի, պարբերաբար գալիս ես եւ տեսնում, որ այդ մարդը եկեղեցում է, այդպես հնարավոր է, որ այդ մարդիկ իրար տեսած լինեն, բայց ընդհանուր բան կազմակերպելն աբսուրդ է, եթե նույնիսկ իրար ճանաչում են կամ իրար գիտեն, դա նշանակո՞ւմ է, որ միասին ինչ-որ բան պետք է կազմակերպեն։ Տեսեք, Գեւորգն ապրում է այդ տարածքում, ինքը մշտապես գնում է այդ եկեղեցի եւ ինքը եկեղեցու ծխական խորհրդի անդամ է, հետեւաբար՝ հաճախակի է այնտեղ լինում ու դա իր ամենօրյա գործունեությունն է։ Չի բացառվում մարդկայնորեն մեկը մեկին տեսած լինեն, բայց տեսած լինելն իրար ու ինչ-որ բան կազմակերպելը ուրիշ բաներ են»։

Ըստ փաստաբանի՝ Գեւորգ Գեւորգյանի նկատմամբ, եթե կասկածանք կա, դա վերջինիս հայացքն է` աչքերի արտահայտությունը․ «Նա էլ ասում է՝ եթե իմ հայացքն է, ապա իմ աչքերը դրեք ձեր «սրտիկի» մեջ, թող իմ հայացքը դառնա ձեր համար լոգո։ Գեւորգն ասում է՝ ուրիշ բան չկա, ընդամենը նայել եմ։ Որեւէ գործողություն չկա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տիկին Կալլաս, ընդունիր պարոն Ամստերդամին

Տիկին Կալլաս, ընդունիր պարոն Ամստերդամին Mon, 30 Mar 2026 19:15:51 +0400 Նախորդ օրը հրապարակվել է…

15 րոպե ago

Փաշինյանի հետ եկեղեցու միջադեպի մասնակից երեխաներից մեկը գիշերը վատացել է

Փաշինյանի հետ եկեղեցու միջադեպի մասնակից երեխաներից մեկը գիշերը վատացել է Mon, 30 Mar 2026 19:12:23…

19 րոպե ago

Փաշինյանի թիկնապահները հրելով Դավիթի ծնոտին էին խփել, նրանք խաղաղության աղավիներն են դպրոցի

Փաշինյանի թիկնապահները հրելով Դավիթի ծնոտին էին խփել, նրանք խաղաղության աղավիներն են դպրոցի Mon, 30 Mar…

22 րոպե ago

Հրաձգություն՝ արգենտինական դպրոցում․ աշակերտ է զոհվել

Հրաձգություն՝ արգենտինական դպրոցում․ աշակերտ է զոհվել Mon, 30 Mar 2026 19:00:34 +0400 Արգենտինայի Սանտա Ֆե…

31 րոպե ago

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Mon, 30 Mar 2026 18:45:21 +0400 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով…

46 րոպե ago

#Ուղիղ․ Ձերբակալված դպրոցականների դասընկերների, նրանց ծնողների բողոքի ակցիան

#Ուղիղ․ Ձերբակալված դպրոցականների դասընկերների, նրանց ծնողների բողոքի ակցիան Mon, 30 Mar 2026 18:33:35 +0400 Latest…

58 րոպե ago