Ցեխոտ դեմքով կինը․ Դադարեք ձեզ զոհի տեղ դնել․ լուսանկար

Ցեխոտ դեմքով կինը․ Դադարեք ձեզ զոհի տեղ դնել․ լուսանկար

Mon, 30 Mar 2026 18:15:21 +0400


ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Ցեխոտ դեմքով կինը Իսպանիայի թագուհին է։

2024 թվականի նոյեմբերի սկզբին Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան հարձակման ենթարկվեցին զայրացած ամբոխի կողմից։

Իսպանիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղներից հետո (որոնք հարյուրավոր զոհերի պատճառ դարձան), թագավորական զույգը այցելեց ամենաշատ տուժած քաղաքներից մեկը՝ Պայպորտա։

Տեղի բնակիչները, ովքեր ծայրահեղ հուսահատված էին իշխանությունների ուշացած արձագանքից, թագավորական շքախմբին դիմավորեցին «Մարդասպաննե՛ր» վանկարկումներով։ Ամբոխը սկսեց նրանց վրա ցեխ, քարեր և տարբեր առարկաներ նետել։ Թագավորի և թագուհու դեմքերն ու հագուստը պատվեցին ցեխով։

Թագավորի թիկնապահները փորձում էին հովանոցներով պաշտպանել նրան, սակայն Ֆելիպե VI-ը հրաժարվեց հեռանալ և մոտ մեկ ժամ մնաց ամբոխի մեջ՝ փորձելով լսել մարդկանց ու հանդարտեցնել նրանց։ Սա կանխեց իրավիճակի հետագա սրումը հենց տեղում։

Ուշադրություն՝ թագավորի թիկնազորից որևէ մեկը որևէ քաղաքացու չհարվածեց։

Միջադեպից օրեր անց Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալեց երեք տեղացի բնակիչների։ Նրանց մեղադրանք առաջադրվեց թագավորական շքախմբի վրա հարձակվելու և գույքը (մասնավորապես՝ վարչապետի մեքենան) վնասելու համար։

Ձերբակալվածները ներկայացան դատարան, սակայն շուտով ազատ արձակվեցին՝ ստորագրությամբ (չհեռանալու պայմանով), քանի դեռ հետաքննությունը շարունակվում է։

Որևէ մեկը Տերունական աղոթքի պահին գետին չտապալվեց ու ցուցադրաբար բերման չենթարկվեց։

Իսպանիայի օրենսդրությամբ պետության գլխի վրա հարձակումը լուրջ հանցանք է, բայց հաշվի առնելով աղետի հուզական ֆոնը՝ դատարանը դեռևս վերջնական խիստ դատավճիռներ չի կայացրել։

Որովհետև այսպիսի դեպքերում միայն օրենքի տառը չի, որ կարևոր է։ Կարևոր է այն մթնոլորտը, որ դու ստեղծել ես երկրում, կարևոր է բարձրաստիճան պաշտոնյայի վարքագիծը, նրա արարքները, կարևոր է նրա պահվածքը դեպքի պահին։

Այնպես որ, դադարեք ձեզ զոհի տեղ դնել, մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ուզում է ձեզ դատարանում տեսնել։ Մի մասն էլ, ուղղակի չի կարողանում իր զգացմունքները զսպել, երբ դուք համատարած պղծում եք ամեն ինչ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ կարող էին հայտնաբերել քննիչները Մինասյան եղբայրների բնակության վայրից

Ի՞նչ կարող էին հայտնաբերել քննիչները Մինասյան եղբայրների բնակության վայրից Mon, 30 Mar 2026 22:34:52 +0400…

15 րոպե ago

Ադրբեջանցին կացնով սպանել է մորն ու ինքնասպան եղել

Ադրբեջանցին կացնով սպանել է մորն ու ինքնասպան եղել Mon, 30 Mar 2026 22:30:27 +0400 Մարտի…

20 րոպե ago

Արմինե Մոսիյանի որդին, Փաշինյանի կողմից հոգեբանական բռնության ենթարկվելով հանդերձ, հաղթել է

Արմինե Մոսիյանի որդին, Փաշինյանի կողմից հոգեբանական բռնության ենթարկվելով հանդերձ, հաղթել է Mon, 30 Mar 2026…

30 րոպե ago

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն՝ 9։0 հաշվով

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն՝ 9։0 հաշվով Mon, 30 Mar 2026 22:15:37 +0400…

34 րոպե ago

Վիրահատությունը աղջիկս է կատարել․ Գագիկ Ծառուկյանը 15 վայրկյան տևողությամբ ակնաբուժական միջամտության է ենթարկվել

Վիրահատությունը աղջիկս է կատարել․ Գագիկ Ծառուկյանը 15 վայրկյան տևողությամբ ակնաբուժական միջամտության է ենթարկվել Mon, 30…

40 րոպե ago

ԱՄՆ-ի հետ չենք բանակցում, բայց առաջարկ եղել է․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ չենք բանակցում, բայց առաջարկ եղել է․ Իրանի ԱԳՆ Mon, 30 Mar 2026 22:00:43…

49 րոպե ago